Վրաստանի ֆինանսների նախարարն ԱՄՆ-ում քննարկել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին ԱՄՆ առևտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդի հետ հանդիպմանը քննարկել է Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառվող սահմանափակումների կենտրոնացված վերահսկողության հարցը։ Այս մասին երեքշաբթի հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունում, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ինչպես նշել է ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին, միջազգային պատժամիջոցների ներդրման առաջին օրվանից երկիրը կենտրոնացված կերպով վերահսկում է դրանց կատարումը: Հանդիպմանը ամերիկյան կողմը դրական է գնահատել Վրաստանի քայլերը պատժամիջոցների կատարման ուղղությամբ»,- ասվում է զեկույցում։

Խուցիշվիլին և Աքսելրոդը քննարկել են նաև երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկան, Վրաստանի մաքսային հսկողության կարողությունների բարձրացմանն ուղղված Միացյալ Նահանգների աջակցությունը, ինչն իր հերթին կնպաստի տարածաշրջանում առևտրի հետագա զարգացմանը, հավելել են գերատեսչությունում։
Կողմերը քննարկել են Վրաստանի տրանսպորտային, առևտրային և լոգիստիկ կարողությունների ընդլայնման կարևորությունը, ինչը նպաստում է հանրապետության եվրոպական ինտեգրմանը։