Ադրբեջանական կողմը ևս Տեղ գյուղի հատվածում կորուստներ ունի

Լուրեր

19.02.2026 | 22:24
Մեր իրավունքները խախտվում են. ադրբեջանական Meydan TV-ի լրագրողները Բաքվում դեսպանատներին կոչ են արել մասնակցել իրենց դատավարությանը
19.02.2026 | 22:15
Փաշինյանը կարճատև զրույց է ունեցել Թրամփի հետ
19.02.2026 | 22:01
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.02.2026 | 21:47
Ինչու է գործը հասնում զենքին. անվտանգ երկրի ստվերվող համբավը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 21:40
ՀՀ նախագահը «Դելփիի տնտեսական ֆորումի» ուղեղային կենտրոնում ներկայացրել է Հայաստանի տնտեսական իրավիճակը
19.02.2026 | 21:27
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
19.02.2026 | 21:13
ՀՀ-ին և Ճապոնիային հաջողվել է հետևողականորեն զարգացնել քաղաքական երկխոսությունը. Մհեր Գրիգորյան
19.02.2026 | 21:00
Թալանչի պետական հանցագործները, դրսից գործուղված օլիգարխը ընդդիմություն չեն․ իշխանության մեղքն է՝ այդ մարդիկ իրենց տեղում չեն․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 20:58
Խաղաղության խորհրդի նիստի մասնակիցները լուսանկարվել են
19.02.2026 | 20:47
Մարկ Ցուկերբերգը դատարանում ցուցմունք է տվել սոցցանցերից երեխաների կախվածության գործով
19.02.2026 | 20:38
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոայի» մեկնարկային կազմը «ԱԶ Ալկմարի» դեմ խաղում
19.02.2026 | 20:37
Թրամփը հայտարարել է , որ Ադրբեջանն ու ևս 8 երկիր ընդհանուր 7 միլիարդ դոլար են խոստացել Գազայի օգնության փաթեթին
19.02.2026 | 20:26
Ձյուն և բուք. իրավիճակը ճանապարհներին
19.02.2026 | 20:14
Վենսը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին ու Ալիևին
19.02.2026 | 20:00
Ձախողման եզրին է ռուսական երկաթուղին․ ՌԴ-ն կորցնում է դիրքերը հաղորդակցության ոլորտում՝ մեծ պարտքեր ունի․ Բորիս Նավասարդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է զինված ուժերում հայկական ուժերի վրա հարձակվելու հետևանքով սեփական կորուստների մասին։ Նշվում է ադրբեջանցի զինծառայողների մահվան ու վիրավորման մասին, սակայն կոնկրետ թիվ չի հաղորդվում։ Ադրբեջանի ՊՆ-ն, բնականաբար, սեփական սադրիչ գործողությունների ու հարձակման մեջ մեղադրել է Հայաստանին։

Ինչպես հաղորդել էինք՝ ադրբեջանական ԶՈՒ-ն այսօր ժամը 16։00-ի սահմաններում կրակ է բացել Տեղ գյուղում ինժեներական աշխատանքներ կատարող մեր ստորաբաժանումների ուղղությամբ։

«Հենց մեր հողերի մեջ են կրակել, բա տենց պիտի լինի, եկել են մեր ցորենի դաշտերը գրավել են, ուրիշ ի՞նչ պիտի լիներ։ Ասել են՝ իջե՛ք, ու իջնելու պահին սկսել են կրակել։ Որտեղ դիրքավորվել են, էդտեղից են կրակել, մերոնք էլ պատասխան գործողությունների են դիմել»,- Factor․am-ի հետ զրույցում պատմել էր Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանը։

Հայկական կողմը, ըստ Զեյնալյանի, զոհեր ու վիրավորներ ունի։ «Մեկ զոհին ես եմ դրել շտապօգնության մեքենայի մեջ։ Այս պահին խմբավորված կանգնած են»,- մանրամասնել էր Զեյնալյանը։

Ավելի ուշ ՊՆ-ն հանդես էր եկել հաղորդագրություններով, որոնցից առաջինով հաստատել էր միջադեպի և կորուստների փաստը, իսկ երկրորդով հայտնել, որ ադրբեջանցիները շարունակում են սադրանքը՝ կիրառելով նաև ականանետ։