Պատճառված վնասը ոչ թե 18 մլն դրամ է, այլ 100․ Վարդապետյանը՝ Գրիգորի Խաչատուրովի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սխալվել է, երբ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի դեպքի մասին խոսելիս ասել է, թե զորամասի հողը 18 մլն դրամով է գրավադրել։ Վարդապետյանն այս մասին հայտարարեց ԱԺ–ում` պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին։

Աբրահամյանը հիշեցրեց, որ երկու ամիս առաջ դատախազն ԱԺ–ում ասել էր, թե Խաչատուրովը զորամասը վերածել է գումարի, գրավադրման արդյունքում 18 մլն դրամ ստացել, և տվյալ անշարժ գույքը դեռ գտնվում է գրավի տակ։ Սակայն, ըստ Աբրահամյանի, փաստաբանների փաստաթղթերից պարզվել է, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«Երբ խոսում էի 18 միլիոնի մասին, կադաստրային արժեքը նկատի ունեի. այդ պահին դեռ ստացված չէր փորձաքննության եզրակացությունը։ Այդ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, և պատճառված վնասը, այսինքն` գույքի իրական արժեքը, որը մեղսագրվել է տվյալ անձին, ոչ թե 18 մլն դրամ է, այլ 100։ Այո՛, սխալվել եմ` ավելի փոքր թիվ եմ նշել` այդ պահին նաև մարդասիրության հանգամանքը հաշվի առնելով»,- նշեց դատախազը։
Ինչ վերաբերում է զորամասը գրավադրված լինել-չլինելու հարցին, ապա Վարդապետյանը նշեց, որ բանկային գաղտնիքի վերաբերյալ տվյալները ստացել են Գրիգորի Խաչատուրովին կարգավիճակ տալուց հետո։ Այսինքն` երբ ԱԺ–ում միջնորդություն է ներկայացնելիս եղել Խաչատուրովի մասին, հասանելի չի եղել ինֆորմացիան` գույքը գրավի տակ է, թե ոչ։ Վարդապետյանը հավելեց` այդ գույքն արգելադրված է։

Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովում ներկայացնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը։

Մանրամասները՝ տեսանյութում։