Մհեր Սահակյանը հրաժարվել է դատաքիմիական փորձաքննության համար արյան նմուշ հանձնելուց․ Վարդապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.04.2026 | 18:45
«Փորձել է վնասել դասարանցիներին». դասադուլ՝ աշակերտներից մեկի վարքի պատճառով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.04.2026 | 18:35
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականը նահանջել է դասակարգման աղյուսակում
21.04.2026 | 18:27
Թրամփը հայտարարել է, որ սպասում է «ռմբակոծությունները» շարունակելուն, եթե չհաջողվի համաձայնության գալ Իրանի հետ
21.04.2026 | 18:18
Հայաստանը ողջունում է ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման մասին որոշումը․ ԱԳՆ
21.04.2026 | 18:10
«Ուժեղ Հայաստանը» և «Ապրելու երկիրը» հուշագիր են ստորագրել // Հունգարիան դուրս չի գա ՄՔԴ-ից․ ԼՈՒՐԵՐ
21.04.2026 | 18:05
Հրազդանի կիրճում կստեղծվի 5,5 կմ երկարությամբ բազմագործառութային հանգստի գոտի․ ավագանին հավանություն է տվել նախագծին
21.04.2026 | 17:54
Եվրոպան ցանկանում է արդյունավետ կապեր Կենտրոնական Ասիայի հետ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջոցով
21.04.2026 | 17:45
Ադրբեջանը չի ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած անձանց պաշտպանությունը. Amnesty International
21.04.2026 | 17:37
Ադրբեջանում առաջարկում են դադարեցնել Բելգիայի և Նիդերլանդների հետ միջխորհրդարանական խմբերի գործունեությունը՝ Արցախի բանաձևերի ընդունման պատճառով
21.04.2026 | 17:28
Առաջին անգամը չէ, որ աշխատավարձ ենք բարձրացնում․ ավագանու ՔՊ-ական անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.04.2026 | 17:20
Թրամփը հայտարարել է, թե Իրանը բազմիցս խախտել է հրադադարը
21.04.2026 | 17:14
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով ժամանել է Աստանա
21.04.2026 | 17:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն ունի նոր գլխավոր մարզիչ, Ռուբեն Նազարեթյանն այլ պաշտոն կզբաղեցնի
21.04.2026 | 17:00
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
21.04.2026 | 16:51
Վարորդների նկատմամբ սրտացավությունը ո՞ւր էր մինչ այս․ քաղաքական դիվիդենտներ են հավաքում․ փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը ԱԺ-ում Վլադիմիր Վարդանյանի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարվել է հանձնել արյան նմուշ՝ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով:

Այս մասին ԱԺ-ում պատգամավորի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդություն ներկայացնելու ընթացքում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

Մհեր Սահակյանի արյան մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ, հոգեներգործուն նյութերի, ինչպես նաև ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով քրեական վարույթի ընթացքում որոշումներ են կայացվել՝ դատաքիմիական փորձաքննություն նշանակելու մասին, սակայն Մհեր Սահակյանը հրաժարվել է հետազոտման համար նմուշներ ստանալու մասին որոշման պահանջը կատարելուց և արյան նմուշներ հանձնելուց։

Դատախազը նաև հայտարարեց, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին ազատազրկում չի սպառնում, քանի որ քրեական նոր օրենսգիրքը կատեգորիկ թույլ չի տալիս առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակ կիրառել։  Վարդապետյանը հիշեցրեց, որ քրեական նոր օրենսգիրքն ունի ուղիղ արգելք` առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելու տեսանկյունից։

«Այս դեպքում կիրառելի են այլ պատժատեսակներ, օրինակ` հանրային աշխատանք կամ տուգանք»,- նշեց դատախազը։
Հիշեցնենք, որ մարտի 31-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանն Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ տեսանյութում։