«Հանդիպումը քաղաքական չի լինելու». Դավիթ Բաբայանը՝ Ադրբեջանին ուղղված բանակցությունների առաջարկի մասին

Լուրեր

11.07.2026 | 23:11
Լինդա Նոսկովան՝ «Ուիմբլդոնի» չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:51
Էդուարդ Սպերցյանը գոլ է խփել «Ալ Ահլիում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 22:07
RAF. Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 19:59
Մի՛ վնասեք ծառերն ու բուսականությունը, մի՛ անհանգստացրեք վայրի կենդանիներին. ՇՄՆ-ի կոչը
11.07.2026 | 19:33
Երասխ գյուղի մոտ այրվել է կցորդով բեռնատար․ վարորդը հոսպիտալացվել է
11.07.2026 | 19:23
«Ճանապարհային ոստիկանության» անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում․ ՆԳՆ-ի զգուշացումը
11.07.2026 | 19:00
Ծաղրում, ասում էին՝ ինչ «Ոսկե ծիրան», կինո չունենք, այսօր աշխարհի 50 լավագույնների ցանկում ենք․Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.07.2026 | 18:39
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կողքին. ԱԳ փոխնախարար
11.07.2026 | 18:14
Թրամփը հայտարարել է, որ հրահանգներ է թողել իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
11.07.2026 | 17:45
Apple-ը դատի է տվել OpenAI-ին՝ մեղադրելով ընկերությանը առևտրային գաղտնիքներ գողանալու մեջ
11.07.2026 | 17:13
Քննարկվել են ԲՏՃՄ կրթության զարգացման ուղղությամբ Հայաստան–ՅՈՒՆԵՍԿՕ համագործակցության ընդլայնման հնարավորությունները
11.07.2026 | 16:49
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
11.07.2026 | 16:26
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի վստահելի գործընկերներից է. Խալեդ Էլ-Էնանի
11.07.2026 | 15:55
ԱԳՆ-ն Շենգենյան վիզայի տրամադրման խորհրդատվական տեսանյութ է հրապարակել
11.07.2026 | 15:32
Երևանում առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
Բոլորը

«Սա քաղաքական հանդիպում չի լինելու»,- Factor.am-ի հարցին ի պատասխան ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ստեփանակերտի կողմից Բաքվին ուղղված հանդիպման առաջարկին։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն էր տարածել, որ Արցախի իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար։

«Արցախի շրջափակման 121-րդ օրն է, հումանիտար մի շարք խնդիրներ ունենք, որոնց լուծման համար անհրաժեշտ է այդ հանդիպումը. Լաչինի միջանցքի, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, սննդի և այլ հարցերի քննարկում ենք նախատեսում այդ հանդիպման օրակարգում»,- մանրամասնեց Բաբայանը։

Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն արձագանքե՞լ է հանդիպման առաջարկին, ԱՀ նախագահի խորհրդականը ոչ միանշանակ պատասխան տվեց.

«Այս պահին ոչինչ ասել չեմ կարող, հետագա մանրամասների մասին կրկին հաղորդագրություն կտարածենք»։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, թեև նրանց նույնականացումն այլ բան է վկայում։ 121 օր է՝ արցախցիներն ապրում են ադրբեջանական շրջափակման մեջ՝ կյանքի տարրական իրավունքներից զրկված։ Առաջին անհրաժեշտության սնունդը, միրգն ու բանջարեղենը կտրոններով են, հոսանքը՝ հովհարային անջատումներով, գազամատակարարումը՝ Ադրբեջանի հայեցողությամբ, խափանումներով։

Ռոզա Վարդանյան