Գոնե Ձեր ներկայությամբ հնչած սպառնալիքին հասցեական արձագանքեք. Թովմասյանը՝ ՄԻՊ թեկնածուին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

ԱԺ-ում քննարկվում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրած ՄԻՊ թեկնածուի՝ Անահիտ Մանասյանի ընտրության հարցը։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի գնահատմամբ՝ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի ապրիլի 4-ի նիստը պատմական խայտառակություն էր։ Այս մասին նա այսօր հայտարարեց ԱԺ-ում՝ ՄԻՊ-ի ընտրության հարցի քննարկման ժամանակ:

«Քննարկում էինք ՄԻՊ թեկնածուի հարցը, որը հենց սկզբից վերածվեց ագրեսիվ հավաքի, քանի որ ՔՊ-ի պատգամավորները, մեկը մյուսին հերթ չտալով, բղավում էին տեղից, թիրախավորում՝ սահմանափակելով ընդդիմության թեկնածուի խոսքի ազատության իրավունքը», – ասաց Թովմասյանը:
Նա դիմելով ՀՀ գլխավոր դատախազին՝ նշեց, որ նամակ է հղել նրան ու խնդրել քրեաիրավական գնահատական տալ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարի արարքներին:

Պատգամավորի խոսքով՝ Անահիտ Մանասյանը, տեսնելով հանձնաժողովի «խայտառակ նիստը», պետք է հրաժարվեր թեկնածությունից ու ասեր «չեմ շարունակի իմ աշխատանքը, քանի դեռ ապահովված չեն նորմալ պայմաններ ՄԻՊ թեկնածուի ընտրության համար»:

«Աշխատեք հասցեական գնահատական հնչեցնել, երբ ձեր ներկայությամբ տեղի է ունենում մարդու իրավունքների խախտման, սպառնալիքի հնչեցման, տարբեր մարմնամասեր կտրելու սպառնալիքներ, գոնե ձեր ներկայությամբ դեպքերին հասցեական արձագանքեք», – ընդգծեց Թովմասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։