Մհերը պատրաստ է իր արարքի համար պատասխանատվություն կրել. ընդդիմադիր պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Մենք ականատես ենք լինում խտրական վերաբերմունքի և ընտրովի արդարադատության»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով օրեր առաջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի միջև տեղի ունեցած միջադեպին:

Խնդիրն այն է, որ այդ ականատես ենք լինում քաղաքական որոշման, երբ դատախազությունը գալիս է ԱԺ Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցով: Մենք ականատես ենք ընտրովի արդարադատության: Մեր խնդիրը դրա դեմն առնելն են: Մհեր Սահակյանն էլ, եթե օրենքն անցել է, պատրաստ է համապատասխան պատասխնատվությունը կրել, ոչ թե գործ սարքելու, ոչ թե ավելորդ բաներ իրեն վերագրելու համար, այլ իր գործած արարքի համար»,- նշեց Դանիելյանը:

Հարցին, թե իր կարծիքով Մհեր Սահակյանի «գլխին սարքո՞ւմ են», ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց. «Այս ամենը դրա վառ օրինակն է: Սկզբից ասացին՝ ինչ-որ բանով է հարվածել, հետո հերքվեց․․․ Հիմա նաև պարզվում է, որ Վլադիմիր Վարդանյանը տեղից վեր է կացել, իր ընկնելու վայրն էլ է հայտնի: Հնրավոր չէ մեկին իր նստած տեղում հարվծեն, ինքը 3-4 մետր այն կողմ թռնի, ընկնի»:

Գառնիկ Դանիելյանի խոսքով՝ այս պահին Մհեր Սահակյանի կալանավորման գործընթաց չկա, բայց չի բացառվում, որ մի օր նաև կալանքի հարց բարձրացվի, ինքը դրանից չի զարմանա:

Դիտարկմանը, որ ոստիկանությունում Մհեր Սահակյանի գրպանում ինչ-որ սուր-կտրող առարկա են գտել, պատգամավորը պատասխանեց, որ մարդու գրպանում տարբեր առարկաներ կարող են լինել, վտանգավոր բան չի եղել:

Մանրամասները՝ տեսանյութում։