Բոլոր հանգամանքներին ծանոթ չեմ․ ՄԻՊ թեկնածուն՝ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.02.2026 | 14:18
Ժնևում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երկրորդ փուլը
17.02.2026 | 14:10
ԱՄՆ-ն և ՌԴ-ն գրեթե հավասարվել են․ ինչքան փող են 2025-ին արտերկրից ստացել ՀՀ քաղաքացիները
17.02.2026 | 13:57
Հրաձգություն ԱՄՆ-ում հոկեյի հանդիպման ժամանակ․ կան սպանվածներ և վիրավորներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 13:48
Անկարան դրական է վերաբերվում ՀՀ-ի հետ ուղիղ ցամաքային առևտրի զարգացմանը. Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է՝ երբ կսկսվի գործընթացը
17.02.2026 | 13:46
Դատարանները եկեղեցուն պարտավորեցրել են ապահովել կարգալույծ եղած հոգևորականների պաշտոնավարումը
17.02.2026 | 13:40
Կինը ամուսնուն թմրամիջոցի նմանվող զանգվածի փոխանցման փորձ է կատարել
17.02.2026 | 13:31
Առաջին անգամ մայր և որդի մասնացել են ձմեռային Օլիմպիական խաղերին
17.02.2026 | 13:17
Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում հատուկ հանդիպման է մասնակցել
17.02.2026 | 13:06
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից զարդերի արտահանման փորձը
17.02.2026 | 12:55
Ուկրաինան հայտնում է ՌԴ-ի կողմից զանգվածային հարձակման մասին. շուրջ 400 ԱԹՍ և հրթիռ է խոցվել
17.02.2026 | 12:46
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից տեղափոխվեց Շիրակի թեմի առաջնորդարան
17.02.2026 | 12:36
Թայսոն Ֆյուրին ու Արսլանբեկ Մախմուդովն անցկացրել են հայացքների մենամարտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:34
Վճիռը սրասափեցնող է, թեև՝ ոչ անսպասելի․ Ռուբեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել
17.02.2026 | 12:24
Սա այն մաքսիմալ արդյունքն էր, որը հնարավոր էր ստանալ այս իրավիճակում․ Գրիգորյանը՝ օգոստոսի 8-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.02.2026 | 12:13
Կուբայում ԱՄՆ շրջափակումը խորացնում է վառելիքի ճգնաժամը․ այն նաև աղբի ճգնաժամի է հանգեցրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը։ Այս մասին հայտարարեց ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանն ԱԺ-ում իր թեկնածության հարցի քննարկմանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ հարցին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հիշեցրեց ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մասին, նշեց, որ քաղաքացին պարզապես օգտվել է ազատ կարծիք արտահայտելու իր իրավունքից: Պատգամավորը հետաքրքրվեց ՄԻՊ թեկնածուի գնահատականով այդ երևույթի վերաբերյալ:

Անահիտ Մանասյանը նշեց, որ խոսքի ազատության իրավունքն ու կարծիքի արտահայտման ազատությունը միմյանց փոխկապված երևույթներ են: «Խոսքի ազատության իրավունքը, այո, հիմնարար իրավունք է, սակայն չի կարող լինել առանց որևէ սահմանների: Այդ սահմանների առնչությամբ ևս գոյություն ունեն հստակ ձևավորված միջազգային չափանիշներ»,-ասաց Մանասյանը:

ՄԻՊ թեկնածուն ընդգծեց՝ համերաշխության կողմնակից է, դեմ է ատելության խոսքին, բռնության քարոզին և այլն: Թեկնածուն նշեց, որ շատ պատասխանատու է վերաբերվում իր խոսքին և չի խոսելու որևէ գործի վերաբերյալ, եթե ծանոթ չէ դրա բոլոր հանգամանքներին: Ընդ որում, դա չի վերաբերում միայն բացառապես վերոնշյալ գործին: Թեկնածուն վստահեցնում է, որ ընդդիմադիր ուժը ներկայացնող տարբեր անձանց վերաբերելի գործերի մասին ևս իրեն թույլ չի տալու տեսակետ արտահայտել՝ գործի հանգամանքներն ամբողջությամբ չիմանալով:

«Ես կարող եմ ընդհանուր ձևակերպում անել, որը հետագայում կկարողանամ շատ ավելի մանրամասնել կոնկրետ գործերի պարագայում, երբ ունենամ մարդու իրավունքների պաշտպանին վերաբերելի գործիքակազմ: Այս պահին որևէ փաստ ստուգելու և այլ գործիքներ չունեմ:

Իմ հիմնական արձանագրումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է բացառված լինի բռնությունը, բռնության քարոզը և ցանկացած այնպիսի իրավիճակ, որը կարող է վնաս պատճառել մարդու իրավունքներին և արժանապատվությանը»-ասաց Մանասյանը:

Նա վստահեցրեց, որ, երբ հետագայում ունենա այլ հնարավոր գործիքներ՝ շատ ավելի մանրամասների տեղեկացված լինելու, կոնկրետ գործերի առնչությամբ կկարողանա տեսակետներ հայտնել:

Մանրամասները՝ տեսանյութում։