Պատրա՞ստ եք ներողություն խնդրել, կրել համապատասխան պատիժ․ Կյուրեղյանը՝ Հովհաննիսյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Հույս ունեմ՝ ծանոթ եք «Պատգամավորի գործողության մասին» օրենքին, պատգամավորի էթիկայի կանոններին, որը սահմանում է նույն օրենքի հոդված 3-ում, որտեղ, 2-րդ մասի 8-րդ կետում»,- այս մասին այսօր ԱԺ-ում դիմելով ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը՝ հիշեցնելով, որ օրենքում հստակ ձևակերպված է, որ պատգամավորը պարտավոր է հարգալից վերաբերմունք ցուցաբերել քաղաքական ընդդիմախոսների, ազգային ժողովում հարցերի քննարկման մասնակիցների, լրագրողների բոլոր այն անձանց նկատմամբ, ում հետ նա շփվում է իր լիազորություններն իրականացնելիս:

«Դուք ներկայացնում եք մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուին, մեկին որի ներկայացման հարցի քննարկման ժամանակ, դուք, որպես պատգամավոր ձեր և ձեր որոշ գործընկերների պահվածքով շատ հեռու էիք այդ էթիկայի կանոնները կիրառելուց՝ լկտի պահվածքով, մատ թափ տալով, լեզուն կտրելու սպառնալիք հնչեցնելով և հիմա դուք ներկայացնում եք այն մարդուն, որը պետք է իրականացնի մարդու իրավունքների պաշտպանություն, այդ թվում նաև ընդդիմախոսների՝ իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը: Դուք որպես խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ, ինչպե՞ս եք գնահատում ձեր և ձեր որոշ գործընկերների արարքը հանձնաժողովի նիստում»,- հարցրեց Կյուրեղյանը:

Արթուր Հովհաննիսյանը ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովում ՄԻՊ թեկնածուի ընտրության օրը բնորոշեց «շատ վատ»:
«Այո՛, իրականում պետք է չտրվել սադրանքներին, չտրվել էմոցիաներին, լինել զուսպ, հավասարակշիռ, բայց յուրաքանչյուր դրվագ պետք է չդիտարկել բացառապես նեղ պրիզմայով, այլ թե ինչ է տեղի ունեցել դրանից առաջ ու հետո և ինչ գործողությունների հաջորդականության մեջ է այդ ամենը տեղի ունեցել»,- նշեց Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն առաջադրել էին մի մարդու, որը ոչ մեկ անգամ անվանարկել է ՀՀ ժողովրդին, ինչը կրկնել է նաև հանձնաժողովի նիստին:

«Ես ինձ կարող եմ թույլ տալ և ենթադրություն հայտնել, որ այդ ամենը նախօրոք շատ լավ, գրագետ, կամ ոչ գրագետ, կազմակերպած գործընթաց էր, որը ղեկավարվում էր այդ օրը ձեր կողմից գործուղված հանձնաժողովի նախագահի միջոցով»,-հայտարարեց ՔՊ կուսակցության քարտուղարը։ -Դուք ձեր բերանով այլևս չեք անվանարկում հայ ժողովրդին, որովհետև դրա պտուղներն արդեն քաղել եք, և հիմա ուղարկում եք մարդկանց, որոնք ձեր պատվերով անվանարկում են հայ ժողովրդին, և իմ էմոցիոնալ արձագանքը եղել է հայ ժողովրդի հասցեին հնչած վիրավորանքին ի պատասխան»:

Կյուրեղյանը կարծիք հայտնեց, որ իշխող խմբակցությունը ցանկանում էր այնպիսի սադրանք կազմակերպել հանձնաժողովի նիստում, որի արդյունքում կունենային ծեծկռտուք և պատասխան կտային նախորդ իրավիճակին

«Բայց, փաստորեն, չստացվեց և դուք ինքներդ ընկաք ծուղակի մեջ»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը և շեշտեց, թե Արթուր Հովհաննիսյանը շրջանցում է հարցը և խուսափում պատասխանել հարցին, թե արդյոք պատրաստվում է ներողություն խնդրել նիստին ներկա եղած պատգամավորներից և կրել պատիժ:

Մանրամասները՝ տեսանյութում։