Թիկնազորով, թքոտելով, բանտարկելով անհնար է զրկել քաղաքացիներին քաղաքական գնահատական տալու իրավունքից․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական քառօրյան։ Պատգամավորները քննարկում են ՄԻՊ թեկնածուի ընտրության հարցը։ Իշխանության ներկայացրած թեկնածուն գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է։
«ԱԺ այսօրվա նիստի օրակարգում ներառված առաջին երկու հարցերը խիստ փոխկապակցված են վերջին օրերին Հայաստանում մեծ աղմուկ բարձրացրած հարցերի հետ»,- ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պտգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մի կողմից՝ արդեն ամիսներ շարունակ ՄԻՊ-ի թափուր պաշտոնի համար քաղաքական մեծամասնությունը առաջադրել է նոր թեկնածու այդպես էլ չպատճառաբանելով, թե նախորդ ինչի հրաժարական ներկայացրեց: Մյուս կետով էլ թեկնածուի անմիջական վերադաս գլխավոր դատախազը ներկայացնելու է մեր գործընկեր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում իրականացնելու հարցը:

Հատկանշական է, որ օրակարգը ԱԺ-ին ներկայացնում է խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Հանրային զայրույթ առաջացրած նրա անթույլատրելի, խայտառակ հանրային պահվածքի մասին ՄԻՊ-ի ներկայիս թեկնածուն խուսափել է լրատվամիջոցներին որևէ դիրքորոշում ասել՝ նշելով, թե փաստեր չկան: Իրականում կային փաստեր, դրանք բարձրաձայնված էին, արձանագրված էր, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չարաշահել է իր կարգավիճակը՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հանրության և հայրենիքում ապրող Կարեն Մկրտչյանի նկատմամբ:
Դեռ ավելին, թիկնազորի անդամները կարծելով, թե իրենք ոչ թե ՊՊԾ աշխատողներ են, այլ ախռաննիկներ, բռնություն էին գործադրել:
Ու հիմա իշխանության մանիպուլյացիաներից, արդարացումներից հետո Ալեն Սիմոնյանը ներողություն է խնդրում միայն ՀՀ քաղաքացիներից և ոչ թե Կարեն Մկրտչյանից» ,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:

«Հիշե՛ք, ամեն մի մեր հայրենակցի իրավունքն է իրենց քաղաքական դիրքորոշումը երկրի գլխին հասցված այս բոլոր ավերներից հետո մեղադրելու, քաղաքական գնահատական տալու դավաճանության էլ, հողատվության էլ, հայրենազրկման համալ էլ:
Ու քաղաքական գնահատականին թիկնազորով, թքոտելով, թքելով, բանտարկելով անհնար է մեր քաղաքացիներին զրկել այդ իրավունքից»,-ընդգծեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։