Լիլիթ Մակունցը ծանոթացել է Յուտա նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ապրիլի 6-7-ը Յուտայի Համաշխարհային առևտրի կենտրոնի հրավերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը երկօրյա աշխատանքային այցով գտնվում էր Սոլթ Լեյք Սիթի քաղաքում (նման այցեր պարբերաբար կազմակերպում են ԱՄՆ-ում հավատարմագրված դեսպանների համար – դեսպ.). տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Այցի նպատակն էր վերհանել Հայաստան-Յուտա տնտեսական և առևտրային հարաբերությունների հաստատման հնարավորությունները, ներկայացնել Հայաստանի տնտեսության առաջնահերթությունները, նախանշել երկկողմ համագործակցության այլ ուղղություններ։

Այցի ընթացքում դեսպան Մակունցը հանդիպումներ ունեցավ Յուտայի նահանգապետի տեղակալ Դեիդըր Հենդերսոնի, նահանգային օրենսդիր մարմնի ներկայացուցիչ սենատոր Քըրթիս Բրամբելի հետ, այցելեց Յուտայի համաշխարհային առևտրի կենտրոն, հանդիպում-քննարկում ունեցավ գործարար շրջանակների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Յուտայի համալսարանի Քեմ Գարդներ քաղաքականության մշակման ինստիտուտում մասնակցեց կին առաջնորդների քննարկմանը, ծանոթացավ նահանգի բարձր տեխնոլոգիական ոլորտի հնարավորություններին, հանդիպեց Յուտայի Հիսուս Քրիստոսի եկեղեցու նախագահ Ռասել Նելսոնի հետ»,- ասված է հաղորդագրությունում։