«Ոտքի՛ հանեք ժողովրդին». Մալիշկայի բնակիչը` Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

23.11.2026 | 02:06
Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է «Ինտերի»՝ 4:4 հաշվով ավարտված խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.11.2026 | 22:27
Սյունիքում մեքենաներ են արգելափակվել․ փրկարարներն օգնություն են ցուցաբերում
22.11.2026 | 21:17
Հայաստանի էներգահամակարգը հարևան մյուս երկու երկրների համակարգերին ինտեգրելը ՀԷՑ-ի հետ կապելը մանիպուլյացիա է․ Ռոմանոս Պետրոսյան
22.11.2026 | 21:01
Փակ և դժվարանցանելի ճանապարհներ Հայաստանում․ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է
22.11.2026 | 20:00
Շինաղբի սարեր Հայաստանի ձորերում․ կառուցապատման բումի անտեսված ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
22.11.2026 | 19:25
COP31-ի մասնակիցներին չի հաջողվել համաձայնեցնել եզրափակիչ հայտարարությունը․ համաժողովն ավարտվել է սկանդալով
22.11.2026 | 18:54
Արթուր Հարությունյանը ԿԸՀ դատարկ հայտարարագիր է ներկայացրել
22.11.2026 | 18:31
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի
22.11.2026 | 18:13
Ֆրանսիայում տասնյակ հազարավոր մարդիկ կրկին դուրս են եկել բողոքի ցույցերի
22.11.2026 | 17:52
Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն և ձնախառն անձրև է տեղում
22.11.2026 | 17:32
Պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այցելել է զորամասեր և ամրացված շրջաններ
22.11.2026 | 17:11
Դատարանը մերժել է Վալերիյ Օսիպյանից պետության նվիրած բնակարանը բռնագանձելու՝ Դատախազության պահանջը
22.11.2026 | 16:34
Ռազմական ոստիկանությունը կուժեղացնի պայքարը քրեական ենթամշակույթի և արատավոր բարքերի դեմ
22.11.2026 | 15:59
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ․ ՓԾ
22.11.2026 | 15:13
Նոյեմբերի 22-ին Դավթաշենի 4-րդ թաղամասում ջուր չի լինի
Բոլորը

Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում։Նա այցելել է նաև Եղեգնաձորի Մալիշկա բնակավայր, որտեղ նրան են ներկայացվել ներհամայնքային փողոցների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է, որ 2022 թվականին ասֆալտապատված ճանապարհահատվածը գտնվում է Մալիշկա գյուղի 8-րդ փողոցում՝ թիվ 1 միջնակարգ դպրոց տանող ճանապարհի վրա:

2022 թ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակում ասֆալտապատվել է նշված փողոցի 1 կմ-ոց հատվածը, իսկ 2019-ից ընդհանուր առմամբ Մալիշկայում  ասֆալտապատվել են 3 կմ  երկարություն կազմող ճանապարհահատվածներ:

Նախորդ տարի իրականացված աշխատանքների ծավալը կազմել է 145 մլն դրամ, որից գրեթե 66 մլն դրամը հատկացվել է կառավարության, իսկ մյուս մասը՝ համայնքի կողմից:

Փաշինյանը խոսել է տեղի բնակիչների հետ։

«Ոտքի՛ հանեք ժողովրդին»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ հորդորեց Մալիշկայի բնակիչը։

«Ժողովրդին ոտի հանելն էս է, որ ցեխի մեջ չպետք է լինեն»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ փողոցներն են ասֆալտապատվում, բժշկական կենտրոններ, դպրոցներ ու մարզադպրոցներ են կառուցվում։

Մանրամասները՝ տեսանյութում։