Ռուբեն Վարդազարյանի գործով դատավորը մերժեց իրեն ներկայացված բացարկի միջնորդությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.05.2026 | 10:37
UFC. Հայտնի է Քոնոր Մաքգրեգորի հաջորդ մրցակիցն ու մենամարտի օրը
17.05.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բոլորը

Ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը։

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Օրբելյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին:

Նշենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում Արամ Օրբելյանը ներկայացրել է միջնորդություն` Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ` նշելով, որ նախկին քրեական օրենսգիրքը, որով մեղադրանք է առաջադրվել Վարդազարյանին, ուժը կորցրած է ճանաչվել, հետևաբար Վարդազարյանին վերագրվող նորմն այլևս գոյություն չունի: Մեղադրանքի կողմն էլ պնդել է, որ Վարդազարյանին վերագրվող, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ նորմը առկա է նաև այժմ գործող օրենսգրքում, այն չի ապաքրեականացվել:

Դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժեց։

Հիշեցնենք, որ ըստ Վարդազարյանին մեղսագրվող արարքի` վերջինս Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին փորձել է հարկադրել, համոզել ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին, որը մեղադրվում է սպանության մեջ: Դատախազ Աշոտ Ժամկոչյանն առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ դատարանի կայացված դատական ակտը չի կարող նրան ինքնաբացարկ հայտնելու հիմք հանդիսանալ: Արամ Օրբելյանը պարազաբանեց, որ ինքը ոչ թե ինքնին դատական ակտն է դրել ինքնաբացարկի հիմքում, այլ դրանում տեղ գտած ձևակերպումները: Դատարանը հեռացավ առանձին սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։