Ռուբեն Վարդազարյանի պաշտպանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վահե Դոլմազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստի ընթացքում պաշտպան Արամ Օրբելյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց նիստը նախագահող դատավոր Վահե Դոլմազյանին:

Պաշտպանի խոսքով` դատավորն ակնհայտորեն հանդես է գալիս մեղադրանքի կողմում, մինչդեռ իրավունք չունի հանդես գալու ո՛չ մեղադրանքի, ո՛չ պաշտպանական կողմում: Նշենք, որ նախորդ դատական նիստերի ընթացքում Արամ Օրբելյանը ներկայացրել է միջնորդություն` Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ` նշելով, որ նախկին քրեական օրենսգիրքը, որով մեղադրանք է առաջադրվել Վարդազարյանին, ուժը կորցրած է ճանաչվել, հետևաբար Վարդազարյանին վերագրվող նորմն այլևս գոյություն չունի: Մեղադրանքի կողմն էլ պնդել է, որ Վարդազարյանին վերագրվող, արդարադատության իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ նորմը առկա է նաև այժմ գործող օրենսգրքում, այն չի ապաքրեականացվել: Դատարանը պաշտպանի միջնորդությունը մերժել է:

Օրբելյանն այսօր դատարանում մեջբերեց միջնորդությունը մերժելու վերաբերյալ դատարանի հայտնած դիրքորոշումները` փորձելով հիմնավորել, որ դատավորն այնհայտ կողմնակալ է, և փորձում է հիմնավորել մեղադրանքի կողմի տեսակետը:

Հիշեցնենք, որ ըստ Վարդազարյանին մեղսագրվող արարքի` վերջինս Լուռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին փորձել է հարկադրել, համոզել ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին, որը մեղադրվում է սպանության մեջ:

Դատախազ Աշոտ Ժամկոչյանն առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ դատարանի կայացված դատական ակտը չի կարող նրան ինքնաբացարկ հայտնելու հիմք հանդիսանալ: Արամ Օրբելյանը պարազաբանեց, որ ինքը ոչ թե ինքնին դատական ակտն է դրել ինքնաբացարկի հիմքում, այլ դրանում տեղ գտած ձևակերպումները: Դատարանը հեռացավ առանձին սենյակ` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Արաքս Մամուլյան