Կյանքից հեռացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի պատվավոր համանախագահ Բենջամին Ֆերենցը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը սգում է խաղաղության հայտնի ակտիվիստ եւ իրավապաշտպան Բենջամին Ֆերենցի մահը, որն «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին էր միացել 2019 թվականին՝ որպես պատվավոր համանախագահ: Ռումինական ծագումով ամերիկացի հայտնի իրավաբանը, որը երկար տարիներ պայքարել էր միջազգային իրավունքի գերակայության հաստատման համար, դարձավ նաեւ «Ավրորա» մրցանակի դեսպանն աշխարհում, ու նրա բացակայությունը խիստ նկատելի կլինի «Ավրորայի» համայնքում․ տեղեկացնում են «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունից։

Նա վերջինն էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների իրագործած հանցագործությունները քննողներից, որը Նյուրնբերգյան դատավարության ընթացքում հանդես էր գալիս որպես ԱՄՆ զինված ուժերը ներկայացնող գլխավոր դատախազ: Բենջամին Ֆերենցն իր ամբողջ կյանքը նվիրեց մարդու իրավունքների եւ համընդհանուր խաղաղության համար պայքարին՝ միջազգային իրավունքի գերակայության հաստատումը դարձնելով իր առաքելությունը:

Իր ողջ գործունեության ընթացքում նա պաշտպանել է մարդկային արժանապատվությունն ու մարդկայնությունն՝ ընդդեմ հալածանքների եւ ցեղասպանության: Մարդկության դեմ հանցագործության զոհերի համար արդարություն հաստատելու նրա համառ ջանքերը հավերժ կմնան մարդկության հիշողության մեջ: Նաեւ նրա շնորհիվ է աշխարհը բարեփոխվել, ու նրա բացակայությունը կզգան ամենուրեք, բայց Բենջամին Ֆերենցի հիշատակն ու ժառանգությունը վառ կմնա հավետ:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Բենջամին Ֆերենցի ընտանիքին: