«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի վաճառվի
Հասարակություն
10.04.2023 | 13:31«ՄՏՍ Հայաստան» ընկերությունը չի վաճառվի։ Այս մասին տեղեկնում ենք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը առաջիկա նիստի օրակարգից։
Ըստ նախագծի՝ «ՄՏՍ Հայաստանի» գործարքը մերժվում է՝ հիմք ընդունելով ԲՏԱ նախարարության իրավասու մարմնի կողմից ստացված գրությունը, որ նշված գործարքը կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։