Լիոնի քաղաքապետը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

Լուրեր

19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
19.02.2026 | 17:18
Ով է ավելի ազատ ու ով՝ կալանավորված․ Բագրատ Գալստանյանի ելույթը՝ կալանքի ժամկետը երկարացնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
19.02.2026 | 16:48
Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը
19.02.2026 | 16:35
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ
19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանի ուղեկցությամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:

Նա անդրադարձ է կատարել նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև:

Պարոն Դուսեն ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Լիոնի քաղաքապետարանի ներկայացուցիչները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո քաղաքապետ Գրեգորի Դուսեն գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

Այցի ավարտին հյուրերը ծառ են տնկել Հիշողության պուրակում։