Դիարբեքիրի հայկական եկեղեցում 8 տարվա մեջ առաջին անգամ նշվել է Սուրբ Զատիկը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիր քաղաքի հայկական Սուրբ Կիրակոս եկեղեցում ութ տարվա ընդմիջումից հետո նախօրեին նշվել է Սուրբ Զատիկը, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Հայկական եկեղեցին, որը թվագրվում է 16-րդ դարի սկիզբ, թուրքական կառավարության կողմից օտարվել էր 2016 թվականին՝ Սուր պատմական թաղամասում պետական ուժերի և քուրդ զինյալների միջև բախումներից հետո, որի ժամանակ եկեղեցին վնասվել էր։ Եկեղեցին հանրության համար վերաբացվել է 2022 թվականի մայիսի 7-ին։

Արարողությունը անցկացրել են Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգևորականները, հնչել են  շարականներ, աղոթքներ անցկացվել է մոմավառություն։ Հավատացյալներին նաևԶատկի համար ներկված հավկիթներ են  բաժանել։

Հավելենք, որ Սուրբ Կիրակոսը Մերձավոր Արևելքի ամենամեծ հայկական եկեղեցիներից մեկն է։ 1915

թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ Դիարբեքիրում մեծ թվով հայ բնակչության կոտորածից հետո եկեղեցին մինչև 2011 թվականը չի օգտագործվել կրոնական արարողությունների համար։ Զանգակատունը ավերվել է հրետանային կրակից 1915 թվականին,

իսկ շենքը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ օգտագործվել է որպես բանակի զորանոց, այնուհետև՝ որպես պահեստ, իսկ ավելի ուշ՝ տեքստիլի գործարան։ 1960-ին այն վերադարձվել է Թուրքիայի փոքրաթիվ հայ համայնքի խնամքին, սակայն մնացել է  լքված վիճակում մինչև 2000-ականները, երբ սկսվել է եկեղեցու վերականգնումը։

Էմմա Չոբանյան