Թբիլիսիում Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները բողոքի ցույցի են դուրս եկել

Լուրեր

13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության (ՄԱԶ) կողմնակիցները կիրակի օրը՝ ապրիլի 9-ին, Թբիլիսիի կենտրոնում ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն կալանքի տակ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի։ Euronews հեռուստաալիքի հաշվարկներով ցույցի մասնակիցների թիվը  մի քանի հազար է։ Վրաստանի նախկին նախագահի կողմնակիցների ձեռքերին վրացական, ուկրաինական, ինչպես նաև՝ ԵՄ դրոշներ են։

«Միացյալ ազգային շարժման» նախագահ Լևան Խաբեիշվիլին կուսակցության անունից մի քանի պահանջ է ներկայացրել իշխանություններին՝ Սաակաշվիլիի և նրա մի քանի համախոհների ազատ արձակում բանտից, «Ապաօլիգարխիզացիայի մասին» օրենքի ընդունում, դատական համակարգի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի բարեփոխում: Հենց այս բարեփոխումներն է պահանջում Բրյուսելը՝ ԵՄ-ին Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու համար, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ապրիլի 7-ին Politico-ն հրապարակել է Սաակաշվիլիի նամակը, որտեղ նա գրում է, որ մահանում է հիվանդանոցում։ Նախկին նախագահը կոչ է անում ԱՄՆ-ին, ԵՄ-ին և միջազգային հանրությանը անել «ամեն ինչ իր կյանքը փրկելու համար»։

Քաղաքական գործիչը հայտարարել է, որ կալանավայրում իրեն պարբերաբար  ենթարկել են ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների, ունի ծանր մետաղից թունավորման նշաններ։ Վրաստանի նախկին նախագահը  նշել է, որ ինքը տառապում է ավելի քան 20 ծանր հիվանդությամբ, որոնք, նրա խոսքով, զարգացել են կալանքի տակ գտնվելու ժամանակահատվածում։ Ուղերձում Վրաստանի նախկին առաջնորդն իրեն անվանում է «քաղբանտարկյալ» և ասում, որ իր ներկայիս ծանր վիճակի համար,անկասկած, պատասխանատու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Միխեիլ Սահակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2004-2007 թվականներին և 2008-ից 2013 թվականներին: Բարձր պաշտոններ է զբաղեցրել նաև Ուկրաինայում։ Կիևից Վրաստան է վերադարձել 2021 թվականի սեպտեմբերի վերջին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախօրեին՝ իր կողմնակիցներին մոբիլիզացնելու նպատակով։ Արդյունքում կալանավորվել և ձերբակալվել է, որից հետո հացադուլ է հայտարարել։

2022 թվականի մայիսից քաղաքական գործիչը կալանավորված է Թբիլիսիի արվարձաններից մեկում գտնվող մասնավոր կլինիկայի առանձին սենյակում, որտեղ նրան տեղափոխել են բանտից՝ առողջական վիճակի վատթարացման պատճառով։