Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը ձեռնտու չէ ոչ մի երկրի․ Իրանի ԱԽ քարտուղարը՝ Արմեն Գրիգորյանին

Լուրեր

13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
Բոլորը

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին աշխատանքային հանդիպում էր ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի հետ։

Մեհր գործակալության հաղորդմամբ՝ Շամխանին հանդիպման ընթացքում անդրադարձել է իրանցի և հայ ժողովուրդների պատմական հարաբերություններին և մշակութային կապերին։ «Երկու երկրների քաղաքական և տնտեսական հարաբերությունների կայունությունն ու ամրությունը Թեհրան-Երևան բարեկամական կապերի հիմնական բնութագրիչներից են»,- ասել է նա։ Իրանցի պաշտոնյան նաև նշել է, որ հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնումը Իրանի արտաքին քաղաքականության անփոփոխ կանոն է և կառավարության օրակարգում առաջնահերթություն։

«Խաղաղ համակեցությունն ու համատեղ ջանքերով տարածաշրջանային լարվածության վերացումը խաղաղ մեթոդների կիրառմամբ Իրանի առաջարկներն են հակամարտությունների բոլոր կողմերին», -ասել  է նա։ Շամխանին ընդգծել է Թեհրան-Երևան տնտեսական փոխգործակցության աճի դրական հեռանկարը՝ հայտարարելով, որ երկկողմ ապրանքաշրջանառության տարեկան 3 միլիարդ դոլարի հասցնելը հասանելի նպատակ է։

«Իրանը և Հայաստանը երկուսն էլ տեղակայված են Հյուսիս-Հարավ միջանցքի երկայնքով, ինչը վառ հեռանկար է բերում մեր երկկողմ առևտրային հարաբերությունների հետագա խորացման համար»,- հավելել է պաշտոնյան։ Շամխանին նշել է, որ Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը ձեռնտու չէ ոչ մի երկրի, և որ  ցանկացած աշխարհագրական փոփոխություն Հարավային Կովկասի տարածաշրջանում կհանգեցնի տարածաշրջանում լարվածության սրման, ինչը «տարածաշրջանի խաղաղության և անվտանգության թշնամիների պահանջն է»։ Շամխանին ընդգծել է, որ երկխոսությունն ու շարունակվող գործակցությունը պետք է փոխարինեն կոշտ մոտեցումներին՝ վերջ դնելու տարածաշրջանում առկա մարտահրավերներին։

Իրանցի պաշտոնյան հույս է հայտնել, որ «Հայաստանն ու Ադրբեջանը կպահպանեն զսպվածություն և կթոթափեն լավածությունը՝ հենվելով լարվածության ճգնաժամային կառավարման վրա»։

Ըստ իրանական գործակալության՝ Արմեն Գրիգորյանը իր հերթին նշել է Թեհրան-Երևան դարավոր հարաբերությունները, խնդրել էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերություններն ու համագործակցությունը Իրանի հետ, որը Հայաստանի կառավարության ու ժողովրդի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ ՀՀ ԱԽ քարտուղարն ասել է, որ Իրանը կարևոր դեր է խաղում Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների ընդլայնման և տարածաշրջանային խաղաղության և կայունության խթանման գործում։  Նա նաև շնորհավորել է Թեհրանի ու Էր- Ռիյադի միջև կնքված համաձայնագրի առթիվ, որով Իրանն ու Սաուդյան Արաբիան վերականգնում են հարաբերությունները։

Արմեն Գրիգորյանը նաև  նշել է, որ  երկու երկրների համար կարևոր են Թուրքմենստանի հետ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակման նախագծերը՝ ընդգծելով, որ տնտեսական նախագծերի իրագործման տեմպերը պետք է արագացվեն։

Էմմա Չոբանյան