Առաջին անգամ, որ ձեռք բարձրացրեց ինձ վրա, ինքն էլ էր ծանր տարել․ ծեծ և նվաստացում՝ ծաղիկների փոխարեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.04.2026 | 17:31
Վլադիկավկազում հրավառության տեխնիկայի պահեստում պայթյուն է տեղի ունեցել. զոհեր և վիրավորներ կան
10.04.2026 | 17:22
Քննարկվել են կիսահաղորդիչների, ռոբոտատեխնիկայի և արհեստական բանականության զարգացման պետական ծրագրերը
10.04.2026 | 17:10
Բրիտանիայի վարչապետը պատմել է, որ համաշխարհային առաջնորդները WhatsApp խմբեր ունեն՝ կարևոր հարցերը  քննարկելու համար
10.04.2026 | 16:59
Ուկրաինական ուժերը Պարսից ծոցի երկրներում իրանական ԱԹՍ-ներ են խոցել․ Զելենսկի
10.04.2026 | 16:50
Այնթապում գողացված դրամապանակի քարտից 114 հազար դրամ է կանխիկացվել, կասկածյալը ձերբակալվել է
10.04.2026 | 16:42
Ուսման Նուրմագոմեդովն արձագանքել է Արման Ծառուկյանի հայտարարությանը
10.04.2026 | 16:33
«Մենք հրադադար չենք ուզում». Կրեմլի խոսնակ
10.04.2026 | 16:25
Ինչ քայլ է անելու ՀԱԿ-ը՝ իշխանության գալու առաջին օրը. Զուրաբյանը մանրամասնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:16
Ես և դաշինքի ղեկավարն ենք որոշել, որ ցուցակում չլինեմ. Սեյրան Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 16:03
Խաղաղության կուսակցությունը մենք ենք, այդպիսին ենք եղել ի սկզբանե. Լևոն Զուրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:55
Ղազախստանը հետախուզվող անձին հանձնել է ՀՀ իրավասու մարմիններին
10.04.2026 | 15:46
Երևանում մեկնարկում է սամբոյի Աշխարհի գավաթը
10.04.2026 | 15:35
«Կարծում եմ՝ մինչև սեպտեմբեր մեզ համար շատ դժվար կլինի». Զելենսկի
10.04.2026 | 15:27
Թայսոն Ֆյուրիի ու Արսլանբեկ Մախմուդովի հայացքների մենամարտն ուրախ է անցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.04.2026 | 15:19
Բաքվում դեռ կան գերիների, օր առաջ էս մարդիկ պետք է ազատ արձակվեն․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

40-ամյա Նաիրա Հարությունյանն արդեն նախկին ամուսնու՝ Համլետ Հայրապետյանի հետ կյանքը կապել է 25 տարեկանում։ Մինչ այդ հինգ տարի միմյանց ճանաչել են, բայց պարզվում է՝ ոչ այնքան լավ։ Թե ուր է ընկել, հասկացել է հենց հարսանիքի հաջորդ օրը։ Երջանիկ օրվա հաջորդ առավոտյան արդեն Նաիրային սկսել են պիտակավորել, ծաղրել, ապա արգելքներ դնել նրա առաջ, թեև մինչ այդ էլ հոգեբանական բռնություններ եղել են, որոնք անփորձ աղջիկը չի հասկացել։

Նաիրայի խոսքով՝ ֆիզիկական, առավել ևս՝ հոգեբանական բռնության և նվաստացումների համար ամուսնուն լուրջ առիթ պետք չէր։ Նաիրան մինչ օրս չի կարողանում իրեն ներել, որ ֆիզիկական բռնությունից զերծ չեն մնացել նաև երեխաները։ Կնոջ խոսքով՝ թեև տարիներ են անցել, սակայն որդու հիշողության մեջ թարմ են մնացել հոր հարվածների ձայները։

Ամուսնության 12 համատեղ տարիների ընթացքում նախկին ամուսինը թույլ չի տվել աշխատել, անգամ խանութ գնալ։ Այս պարագայում կայանալու և ինքնավստահ լինելու մասին խոսքերը Նաիրայի մոտ դառը ծիծաղ են առաջացնում։

Վախն ու ինքն իրեն հաղթահարելու ուժ Նաիրան գտել է 2017 թվականին միայն։ Իր և երկու երեխաների իրերն աստիճանաբար հայրական տուն է տեղափոխել, մի օր, ի վերջո, հեռացել է Համլետից։

Նաիրան բաժանությունից մոտ մեկ տարի անց է միայն որոշ չափով ապահով զգացել։ Աշխատանք է գտել, վերագտել վաղուց կորսված խաղաղությունը։ Այժմ Նաիրան ապրում է երկու երեխաներից միայն մեկի՝ տղայի հետ, ավագ դստերը նախկին ամուսինը, ասում է, համոզելով և խոստումներ տալով իր մոտ է պահում։

Նախորդ տարվա ընթացքում ՀՀ Քննչական կոմիտեի վարույթում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 960 քրեական վարույթ․ 122-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ, 126 անձի վերաբերող գործ ուղարկվել է դատարան, 301 քրեական վարույթ կարճվել է, որից 150-ը` ռեաբիլիտացնող, իսկ 151-ը` ոչ ռեաբիլիտացնող հիմքով։ Դատարան ուղարկված վարույթներով 125 մեղադրյալներից 108-ը հանդիսացել են ամուսիններ, 4-ը՝ տատ կամ պապ, 5-ը՝ քույր կամ եղբայր, 8-ը՝ զավակ կամ թոռ:

«Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության տվյալներն ավելի մտահոգիչ են։

Այս տարվա առաջին եռամսյակում ևս դրական տեղաշարժ չկա։ Նախորդ տարիների համամատ՝ այս երեք ամիսների ընթացքում Հայաստանում բռնության դեպքերն աճել են։ Իրավապաշտպանը ցավով արձանագրում է՝ այն, որ բարձրագույն կրթություն ունեցող կանայք շատ հազվադեպ են ենթարկվում բռնության, միֆ է։ Իրավապաշտպանը նկատում է, որ տարեցտարի աճող ահազանգերը ոչ միայն բռնության դեպքերի ավելացման, այլ նաև իրազեկվածության բարձրացման մասին են խոսում, չնայած այն հանգամանքին, որ բռնությունները դառնում են ավելի դաժան։

Բարձրաձայնման վա՞խ, ամո՞թ, թե՞ հասարակական կարծիքի ազդեցություն․ ինչո՞ւ են բռնության ենթարկված անձինք տարիներով լռում և չեն հեռանում բռնարարներից։ Այս մասին հարց բարձրացրինք նաև ֆեյսբուքյան կանանց խմբերից մեկում՝ խնդրելով արձագանքել և հանրությանը պատմել այն բռնությունների մասին, որոնց ենթարկվել են։ Շուրջ կես ժամում մի քանի տասնյակ հաղորդագրություններ և նամակներ ստացանք կանանցից, որոնք չեն ցանկանում բացահայտել իրենց անձը, բայց չեն թաքցնում՝ շատ դեպքերում ոչ միայն իրենք, այլև երեխաներն են ենթարկվել դաժան բռնության։

Նրանց մի մասն ուժ է գտել և հեռացել բռնարարից, մյուսները դեռ դիմանում են, իրենց խոսքով՝ հանուն երեխաների։ Իսկ նրանց կողքին այսօր բազմաթիվ այլ կանայք և աղջիկներ նվերներ, ծաղիկներ և շնորհավորանքներ են ստանում Մայրության և գեղեցկության տոնի առթիվ․ այսօր ապրիլի 7-ն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան