Արշակ Վարդանյանը և Արթուր Աթաբեկյանն ընտրվեցին ԲԴԽ անդամ

Լուրեր

08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.10.2026 | 09:30
Հայտնի են ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականների կազմերն ԱԱ-ում
07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
Բոլորը

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանն ու սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանն ընտրվեցին ԲԴԽ անդամ: Դատավորների ընդհանուր ժողովը րոպեներ առաջ ամփոփեց խորհրդի անդամների ընտրության քվեարկության արդյունքները:

Նշենք, որ Արթուր Աթաբեկյանը սնանկության դատարանի միակ թեկնածուն էր, նրա մասով, ըստ էության մրցակցություն չկար, նա հավաքել է 168 կողմ ձայն, իսկ վերաքննիչ քրեական դատարանից երկու թեկնածու էր հավակնում խորհրդի անդամի պաշտոնին: Նրանցից Արշակ Վարդանյանը ստացել է 172, Ռուբիկ Մխիթարյանը` 71 քվե, այսինքն` ԲԴԽ անդամներ են դարձել Վարդանյանն ու Աթաբեկյանը:

Մինչ ընտրության արդյունքների ամփոփումը Արշակ Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Բարձրագույն դատական խորհուրդն ընկալում է որպես դատավորների անկախությունը երաշխավորող մարմին և այնտեղ գնալու իր նպատակն այն է, որ մյուս բոլոր դատավորները, այդ թվում` ինքը, ԲԴԽ-ն ընկալեն հենց որպես անկախությունը երաշխավորող, այլ ոչ թե որպես դատավորներին պատժող մարմին:

«Նաև ժողովին ասացի, որ եթե ընտրվեմ, առաջխաղացման որևէ ցուցակում չեմ ընդգրկվելու, այդ հինգ տարիների ընթացքում հավակնություններ չունեմ առաջխաղացման Կարծում եմ` պետք է, որ հաջողվի»,- ասաց Արշակ Վարդանյանը Վերջինս նշեց, որ այժմ դատական համակարգի հետ կապված մի շարք խնդրահարույց օրենսդրական փաթեթեր, նախաձեռնություններ, նորմեր կան, և այդ առումով ԲԴԽ-ի յուրաքանչյուր անդամ, պետք է անելիք ունենա:
«Կոնկրետ վարույթների հետ կապված անելիքներ կան, այսինքն` արդարացի որոշումների կայացում, իրավական խնդիրների վերհանում և լուծում, նյութերի մանրազննին հետազոտություն, անձեռնմխելիության հետ կապված հարցեր:

Դատական ակտերի համար դատավորների նկատմամբ վարույթներ են նախաձեռնվում, նրանց անձեռնմխելիությունից են զրկում, ընդհուպ` խափանման միջոց կալանք է ընտրվում նրանց նկատմամբ: Անձամբ ես առավել հետևողական եմ լինելու նման միջնորդությունների քննարկման ընթացքում և կարծում եմ, որ քրեական իրավունքի բնագավառում իմ մասնագիտական գիտելիքները բավականին կօգնեն` նաև ԲԴԽ մյուս անդամներին»,-ասաց Արշակ Վարդանյանը: Դիտարկմանը, որ ԲԴԽ-ում խնդրահարուց որոշումները մեծամասամբ միաձայն են ընդունում ինքն ինչպե՞ս է միայնակ կամ մեկ-երկու ԲԴԽ անդամի հետ պայքարելու դատավորների անկախության համար, Վարդանյանը պատասխանեց, որ ինքն իր անելիքը գիտի, այն անելու է` անկախ նրանից իր կարծիքն ում համար է ընդունելի և ում համար` ոչ:

Արաքս Մամուլյան