Սպառնացել են․ Պուտինի զանգը Փաշինյանին և ԱՄՆ զորավարժությունից ՀՀ-ի հրաժարումը համընկան․ շանտաժին տրվեք՝ կկորցնենք պետություն․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Հայաստանի անունը նախ հայտնվեց ԱՄՆ-ի գլխավորությամբ անցկացվող «Պաշտպան 23» զորավարժության մասնակիցների ցուցակում, որը Պենտագոնի կայքն էր հրապարակել, մոտ մեկ-երկու ժամ հետո, սակայն, Հայաստանի անունը հեռացվեց։

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը։ Բացի ԼՂ-ում տիրող իրավիճակը, նոյեմբերի 9-ի կատարման ընթացքը, կողմերը, ըստ ՀՀ Կառավարության հաղորդագրության, խոսել են նաև հայ-ռուսական հարաբերությունների և դրանցում տեղի ունեցող այլ զարգացումների շուրջ:

Factor TV-ի հարցազրույցում քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանին հարց ուղղեցինք՝ ինչպե՞ս կգնահատի այս իրավիճակը, կարելի՞ է եզրակացնել, որ Հայաստանի իշխանությունը նախ համաձայնվել է մասնակցել զորավարժությանը, ապա հրաժարվել։

«Մուրացել են ԱՄՆ-ին՝ հանել զորավարժության ցանկից, ասելով՝ մեզ ահաբեկում են։ ԱՄՆ-ի կազմակերպած այս զորավարժությանը, գլոբալ պրոցեսներին անհաղորդ մնալը ողբերգական ավարտ կունենա։ Իշխանության վախկոտությունը ՀՀ-ին չի ազատի վատթար պրոցեսներից։ ՌԴ-ն ամեն ինչ կիրառելու է ՀՀ-ի դեմ։ Եթե ՀՀ-ն փորձի իր ռազմավարական օրակարգն ամրացնել ժողովրդավարական բևեռի հետ, պաշտոնյաների դեմ ահաբեկչություն էլ կարող է տեղի ունենալ, բայց ուժեղացրե՛ք ձեր անվտանգությունը։ ՀՀ-ն ճգնաժամում է, ոչինչ, մի՛ վախեցեք, հայ ժողովուրդը կպաշտպանի ձեզ, հատուկ ռեժիմով կարող եք ապրել։ Ինֆորմացիա խնդրեք այն պետություններից, որոնք կարող են այդ ռիսկերի մասին տեղեկատվություն տալ ձեզ։ Խնդրեք՝ կօգնեն ձեզ։ Մյուսը ուղիղ ռազմական ինտերվենցիան է, բայց ՌԴ-ի հետ սահման չունենք, անհավանական է՝ զորքեր ներթափանցեն ՀՀ տարածք։ ՌԴ-ն չի հարձակվի, ինչի՞ց է վախենում ՀՀ իշխանությունը, ավելացրեք պետական պաշտոնյաների անվտանգությունը, որոնց սպառնում են անընդհատ, և կամային որոշումներ կայացրեք։ ՌԴ-ն այլևս չի կարող հրահրել Բաքվին ՀՀ-ի դեմ լայնածավալ հարձակման գնալ՝ զսպում է Արևմուտքը, Ալիևը Պուտինի հետ չի ուզենա նույնացվել, ՌԴ-ն էլ չի ներխուժի Հայաստան։ Պարզ է դառնում, որ սպառնում և ահաբեկում են, Պուտինի զանգը դա է վկայում։ Հարց Փաշինյանին՝ ո՞ր գծից այն կողմ արդեն շանտաժին չեք տրվի։ Հրաժարական տալո՞ւ եք, եթե Պուտինը պահանջի, եթե այսպես շարունակվի։ Պետականության կորստի ճանապարհով ենք գնում»,- ասաց Գուրգեն Սիմոնյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան