Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ. Սարգիս Խանդանյան

Լուրեր

14.04.2026 | 13:33
ՌԴ-ի հետ կոնկրետ խնդիր կա, որը քննարկում ենք. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 13:25
Պլանավորված էր․ երեք երիտասարդ «Nissan»-ով գալիս են, որպեսզի ավտոբուսում հարց լուծեն․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 13:17
Բագրատ Գալստանյանին վերագրվող խոսակցություններում նրա ձա՞յնն է, թե՝ ոչ. փորձաքննություն չի նշանակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 13:10
Կասպից ծովում Ադրբեջանի ափերին մեկ օրվա ընթացքում չորս երկրաշարժ է տեղի ունեցել
14.04.2026 | 13:07
600 քրգործեր կապաքրեականացվեն․ ՊԵԿ նախագահը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 13:03
Գառնիկ Դանիելյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.04.2026 | 13:02
20 դուբլից ելույթ է նկարում, բանակցելո՞ւց էլ է խոսելու, չստացվի, ասի՝ նորից եմ սկսում. Ռուբինյանը՝ Սամվել Կարապետյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:58
Թիրախավորել և թիրախավորելու եմ լրատվամիջոցներին. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:57
Վարչապետն ընդունել է Ֆրանսիայի` Եվրոպայի հարցերով լիազոր նախարարին
14.04.2026 | 12:50
ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ գտնվող չինական նավն անցել է Հորմուզի նեղուցը՝ չնայած ամերիկյան շրջափակմանը
14.04.2026 | 12:42
Ֆլիկը դժգոհել է «Աթլետիկոյի» մարզադաշտի խոտածածկից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:34
Ալեն Սիմոնյանը հեռացավ ճեպազրույցի կեսից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:26
ՔՊ-ն մերժեց թիմակցի նախագիծը․ զորակոչից խուսափողներին ուղղված Հայկ Սարգսյանի նախաձեռնությունը տապալվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:17
Ոստիկանության նկատմամբ վստահությունը բարձրացել է․ Արփինե Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.04.2026 | 12:10
22 վագոն ադրբեջանական դիզվառելիք է գալիս ՀՀ // Զորակոչից խուսափողների վերաբերյալ նախագիծը չընդունվեց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Հայաստանի եւ Բրազիլիայի միջեւ առկա են ջերմ ու բարեկամական հարաբերություններ: Նշել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ապրիլի 7-ին Հայաստանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգայի հետ հանդիպմանը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։

Միջխորհրդարանական հարաբերությունների խորացման հարցում Սարգիս Խանդանյանը կարեւորել է բարեկամական խմբերի ակտիվ աշխատանքը:

Խոսելով երկկողմ փոխգործակցությունից՝ հանձնաժողովի նախագահն ընդգծել է՝ Հայաստանը շահագրգռված է Բրազիլիայի հետ մի շարք բնագավառներում համագործակցության զարգացմամբ:

Կողմերը փաստել են, որ երկու երկրների միջեւ հարաբերություններում առանձնահատուկ է բրազիլահայ համայնքի դերակատարությունը: Նշվել է, որ համայնքը նշանակալից ներդրում ունի Բրազիլիայի հասարակական կյանքում:

Անդրադառնալով տարածաշրջանում անվտանգային խնդիրներին եւ մարտահրավերներին՝ Սարգիս Խանդանյանը փաստել է, որ Հայաստանը շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ: Սակայն ներկայումս անվտանգության մակարդակը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ փխրուն: «Ավելի քան 3 ամիս է՝ Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որի հետեւանքով Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին»,- ընդգծել է պատգամավորը: Նա նշել է, որ Ադրբեջանը չի կատարում Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը: Խնդրի հանգուցալուծման հարցում կարեւորվել է միջազգային գործընկերների դերակատարությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ֆաբիո Վազ Պիտալուգան նշել է. «Բրազիլիան հետաքրքրված է խորացնելու միջխորհրդարանական երկխոսությունը Հայաստանի հետ»: