«Ադրբեջանը Վրաստանի ուժեղ ռազմավարական գործընկերն է»․ Ղարիբաշվիլին՝ Ալիևին

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Գաբալայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Բաքուն Թբիլիսիի ռազմավարական գործընկերն է, գրում է Վրաստանի Առաջին ալիքը։

«Ադրբեջանը ոչ միայն մեր ընկերն ու հարևանն է, այլև շատ ուժեղ ռազմավարական և առևտրային գործընկեր»,- ասել է Ղարիբաշվիլին։

Նա նշել է, որ երկար տարիներ Վրաստանն Ադրբեջանի հետ միասին իրականացրել է պատմական նշանակություն ունեցող նախագծեր։

«Ուզում եմ ևս մեկ անգամ նշել, թե որքան կարևոր է բարեկամությունն ու եղբայրությունը Ձեզ հետ, Ադրբեջանի հետ, ադրբեջանական ժողովրդի հետ, մենք դարավոր բարեկամություն ունենք։ Մենք ունենք շատ ամուր գործընկերություն»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Նա հավելել է, որ Թբիլիսին հուսալի գործընկեր է կարևոր նախագծերի համար։

«Ինչպես նշեց պարոն նախագահը՝ մենք աշխատում ենք, կանգ չենք առնում, աշխատում ենք նոր նախաձեռնությունների վրա, ինչպիսին է Սևծովյան էլեկտրական մալուխը, որպեսզի զարգացնենք, այսպես կոչված, «կանաչ միջանցքը»։ Վրաստանն ու Ադրբեջանն ունեն մեծ ներուժ Եվրոպային կանաչ, վերականգնվող էներգիա մատարարելու համար, ինչը շատ կարևոր է, դա ապագան է։ Այս ուղղությամբ երկու երկրներն էլ պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն, և մենք խոսել ենք այս հարցերի մասին»,- ասել է Ղարիբաշվիլին։

Էմմա Չոբանյան