Որոշակիորեն խաթարվել է ԲԴԽ անդամի արդար ընտրություն կատարելու հնարավորությունը. դատավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
Բոլորը

Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել։ Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։

Ապրիլի 9-ին լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվի։

Իր թեկնածությունն է առաջադրել երեք դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը և Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։

ԲԴԽ անդամների ընտրելու վերաբերյալ ոչ բոլոր դատարաններն են ծանուցումներ ստացել, ինչով որոշակիորեն խաթարվել է արդար ընտրություն կատարելու հնարավորությունը: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը:

«Թերահավատորեն կարելի է մոտենալ՝ Դատական դեպարտամենտը՝ ինքնուրո՞ւյն է որոշել՝ ինչպես պետք է ձևավորվի ԲԴԽ-ն, և եթե ԲԴԽ-ն համաձայն չէ Դեպարտամենտի տրամաբանության հետ՝ միջոցներ ձեռնարկե՞լ է, թե՝ ոչ։ Ես այս բովանդակությամբ հարցեր եմ ուղղել ԲԴԽ-ին և դեռ պատասխաններ չեն ստացվել։ Տրամաբանությունն այն է, որ առաջին ատյանի բոլոր դատարանները պետք է ծանուցվեն, իսկ այս տրամաբանությամբ կստացվի, որ օրինակ՝ Երևանի քրեական դատարանի, Վերաքննիչ քրեական, Վերաքննիչ քաղաքացիական դատարաններից ԲԴԽ անդամ երբևէ չի կարող ընտրվել»,- նշեց դատավորը։

Դավիթ Հարությունյանը համոզված է, որ կընտրվեն արժանի թեկնածուները, որոնք կստիպեն, ինչպես ԲԴԽ որոշ անդամներ են նշում, խախտել միանձնյա կոնսենսուսը, որը բնավ հարիր չէ սահմանադրական խորհրդակցական մարմնին:

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ վերջին վեց ամսվա ընթացքում 20-ից ավելի դատավորի լիազորություններ դադարեցվել են ապօրինի կերպով։

«Վերջին մեկ տարվա ընթացքում Դատավորների միությունը հանդես է գալիս դատավորների անկախության, դատական իշխանության պաշտպանության դերերից, այն ինչ պետք է աներ ԲԴԽ-ն։ Եթե ԲԴԽ-ն պատշաճ չի կատարում այդ ամենը, դա էլ կարող է լինել լարվածության կամ հակասության առիթ»,- նշեց դատավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։