Ողջունում ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը․ Լավրովը՝ Չավուշօղլուին

Լուրեր

13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
Բոլորը

Անկարայում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ տեղի ունեցած բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ կողմերը քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Նա հայտնել է, որ քննարկվել է նաև իրավիճակը Հարավային Կովկասում։

«Միջազգային օրակարգից քննարկել ենք իրավիճակը Մեձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Սևծովյան տարածաշրջանում։ Մեծ ուշադրություն է դարձվել թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այն սկսվել է ռուսական կողմի միջնորդությամբ»,- ասել է Լավրովը ՝նշելով, որ Լիբիայի և Պաղեստինի հարցը ևս մանրամասն քննարկվել է։

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան հանդես է գալիս Հարավային Կովկասի տարածաշրջանի երկրների համագործակցության օգտին։

«Մենք ողջունում ենք նաև մեր աջակցությամբ սկսված Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործըթնացը, տրանսպորտային ու հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանն ուղղված ջանքերը, Հարավային Կովկասի հետկոնֆլիտային վերականգնումը»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ գործընթացները կարգավորվում են Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ նախագահների եռակողմ հայտարարությունների շրջանակում։

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, թե Մոսկվան հուսով է, որ «ոչ տարածաշրջանային երկրները չեն խանգարի այդ գործընթացին»։

Էմմա Չոբանյան