Կիպրոսի խորհրդարանն ընդունել է Ադրբեջանին դատապարտող բանաձև

Լուրեր

19.12.2025 | 16:40
Սերժ Սարգսյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
19.12.2025 | 16:38
Խոզի, գառան միսն ու իշխան ձուկը թանկացել են
19.12.2025 | 16:36
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանը հոգևորականների մեղադրեց գործակալ լինելու մեջ․ փա՞ստ, թե քաղաքական հայտարարություն
19.12.2025 | 16:27
Աննախադեպ արդյունք՝ հայկական բռնցքամարտում
19.12.2025 | 16:20
Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը
19.12.2025 | 16:18
TikTok-ն իր ամերիկյան ստորաբաժանումը վաճառելու գործարք է կնքել
19.12.2025 | 16:09
Ադրբեջանի Մեջլիսը դատապարտել է Բաքվի դեմ Եվրախորհրդարանի բանաձևը
19.12.2025 | 15:58
Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ տարածքներում տարբեր անձանց պատկանող 10 կառույց
19.12.2025 | 15:50
Մայր Աթոռը՝ Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսների դիմումի ընթացքի մասին
19.12.2025 | 15:47
Հանրային մեղադրողն ընթերցեց Հովիկ Աղազարյանի մեղադրանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:39
Ովքեր են դուրս եկել Գերագույն հոգևոր խորհրդի կազմից. հայտնի են նոր անդամները
19.12.2025 | 15:32
Պուտինը ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների հնարավոր բռնագրավումը «կողոպուտ» է անվանել և խոսել ծանր հետևանքներից
19.12.2025 | 15:25
Ըստ պաշտպանի՝ Աղազարյանի նկատմամբ նոր հետապնդում է հարուցվել՝ առանց անձեռնմխելիությունը հաղթահարելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 15:21
Ով է լինելու «Բարսելոնայի» հիմնական դարպասապահը Տեր Շտեգենի վերադարձից հետո
19.12.2025 | 15:16
Ադրբեջանական նավթը ՀՀ է հասել // Ֆինանսական խարդախության զոհերը նստացույց են անում ՔԿ-ի դիմաց․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն և ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը, նկատի ունենալով Լաչինի միջանցքի փակումը և Հայաստանի նկատմամբ ադրբեջանական շարունակական սադրանքները, գործակցելով կիպրահայ համայնքի պետական ներկայացուցչի հետ, ինչպես նաև Արցախի բարեկամների շրջանակի հետ, խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել Ադրբեջանին դատապարտող բանաձև. տեղեկացնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Ներկայացված բանաձևն ապրիլի 6-ին քննարկվել է խորհրդարանի լիագումար նիստի ընթացքում և միաձայնությամբ ընդունվել։ Բանաձևն Ադրբեջանին դատապարտմանը զուգահեռ՝ վերջինիս հորդորում է անմիջապես բացել միջանցքը։

ՀՅԴ Հայ դատի Կիպրոսի հանձնախումբը շնորհակալություն է հայտնում Կիպրոսի խորհրդարանական կուսակցություններին և վերահաստատում իր հանձնառությունը՝ հետայսու ևս շարունակել Հայաստանի ու Արցախի միջազգային շահերի պաշտպանության շուրջ աշխատանքները։

Հանձնախումբը հավատացած է` համազգային ջանքերի միավորմամբ և միջազգային հանրության տարբեր շրջանակների աջակցության ապահովմամբ հնարավոր կլինի հաղթահարել թուրք-ադրբեջանական ծավալապաշտական նկրտումներն ու աշխարհաքաղաքական մարտահրավերները։