Դատավորներն ընդհանուր ժողով են անում․ օրակարգում ԲԴԽ անդամների ընտրության հարցն է․ ՈՒՂԻՂ

Լուրեր

06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
06.06.2026 | 10:33
Ըստ մեղադրանքի՝ Նորակերտի նախկին ղեկավարը յուրացրել է շուրջ 40 գույք՝ համայնքի հողեր, շենքեր և ավտոմեքենաներ
06.06.2026 | 10:17
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.06.2026 | 10:00
Այսօր Հայաստանում լռության օր է
06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
Բոլորը

Դատավորներն այսօր ընդհանուր ժողով են հրավիրել։ Օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի երկու դատավոր անդամի ընտրության հարցն է։ Ապրիլի 9-ին լրանում է ԲԴԽ դատավոր անդամներ Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի՝ որպես ԲԴԽ անդամի պաշտոնավարման ժամկետը, ուստի նրանց փոխարեն պետք է երկու նոր դատավոր անդամ ընտրվի։
Իր թեկնածությունն է առաջադրել երեք դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանից Արշակ Վարդանյանը և Ռուբիկ Մխիթարյանը և Սնանկության դատարանից՝ Արթուր Աթաբեկյանը։

Այս ընտրությունների շուրջ որոշակի լարվածություն կա։ Դատավորների միության նախագահ Ալեքսանդր Ազարյանը օրեր առաջ բարձրաձայնել էր այն մասին, որ ԲԴԽ դատավոր անդամների թափուր տեղի առաջացման համար ծանուցումներ չեն ուղարկվել առաջադրման չափանիշները բավարարող բոլոր դատարաններին ու դատավորներին. և նման գործելաոճի տրամաբանությունը կամ բացատրություն չի ներկայացվել։

Նշենք, որ ծանուցումներ ուղարկվել են են միայն Սնանկության, Վերաքննիչ քրեական և մարզերի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին։ ԲԴԽ-ն ասում է, որ խորհրդի կազմում պետք է ապահովել բոլոր մասնագիտացումներ ունեցող դատավորների և այդ պատճառով են այս դատարաններին ու դատավորներին ուղակվել ծանուցումները։

Ժողովից առաջ լուրեր են տարածվել նաև, թե ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը խիստ դեմ է Արշակ Վարդանյանի ընտրությանը։ Երեկ էլ մամուլում լուր տարածվեց, որ ԲԴԽ նախագահը պատրաստվում է հրաժարական տալ, ինչին հրապարակային պատասխան է տրվել ԲԴԽ խոսնակ Լիլիթ Շաբոյանի անունից։

«Վաղը կայանալիք դատավորների ընդհանուր ժողովին ընդառաջ՝ առանձին անհատներ փորձում են սուտ տեղեկություններ տարածել (նաև իրենց մերձավոր լրատվամիջոցով), որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահը, իբր, պատրաստվում է հեռանալ պաշտոնից:

Վստահաբար, բոլոր տեղյակ և վերլուծող մարդիկ հասկանում են, որ նման տեղեկության տարածումը կարող է շահավետ լինել վաղը կայանալիք ԲԴԽ անդամի ընտրության միայն այն թեկնածուին, ով հույս ունի ընտրվել դատավորների հուսալքության հենքի վրա: Այսինքն` ոմանք կարծում են, որ իրենց հաղթանակի համար անհրաժեշտ է, որ դատավորները կորցնեն վերջին ամիսներին աստիճանաբար վերականգնվող հավատը: Հավատը` դատական համակարգում բարեփոխումների և դրական զարգացումների նկատմամբ:

Ուզում եմ վստահաբար տեղեկացնել, որ պարոն Անդրեասյանը չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից և անկատար թողնել հրապարակայնորեն ներկայացրած բոլոր այն ծրագրերը, որոնք կնվազեցնեն դատավորների գերծանրաբեռնվածությունը, կբարելավեն դատավորների կենսապայմանները, կվերացնեն դատական ուշացումները և բոլոր հակաիրավական դրսևորումները»,- գրել էր Լիլիթ Շաբոյանը:

Արաքս Մամուլյան