Նախկին քննիչին մեղադրանք է ներկայացվել տուժողից խարդախությամբ գումար հափշտակելու համար. քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է  

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել է, որ Ս. Հ.-ն, զբաղեցնելով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչի պաշտոնը, ծառայողական լիազորություններն օգտագործելով, խաբեության եղանակով տուժողից հափշտակել է 204.000 ՀՀ դրամ․ տեղեկացնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

Մասնավորապես՝ պարզվել է, որ քննիչ Ս. Հ.-ն քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում՝ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին, իր աշխատասենյակում տվյալ վարույթով տուժող Մ. Բ.-ից շահադիտական նպատակով իբրև իրեղեն ապացույց պահանջել և ստացել է 204.000 ՀՀ դրամ՝ Մ. Բ.-ին կեղծ հավաստիացումներ տալով, թե իբր հիշյալ գումարն անհրաժեշտ է նախաքննության արդյունավետության և քրեական վարույթի օրինական ընթացքն ապահովվելու համար:

Արդյունքում Մ. Բ.-ն նույն օրը քննիչին առձեռն փոխանցել է 204.000 ՀՀ դրամ, որը վերջինս հափշտակել է:

Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար քննիչ Ս. Հ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակություն կատարելու համար):

Նախաքննության ընթացքում Ս. Հ.-ն իրեն մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունքներ: 2022 թվականի հոկտեմբերի 12-ին Ս. Հ.-ի նկատմամբ կիրառվել է «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ, և վերջինս ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: