Ամուսնալուծությունները 40 %-ով ավելացել են․ Արմեն Մուրադյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Մեկնարկել է «Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավման առողջապահական ասպեկտները» թեմայով կոնֆերանսը:

Միջին վիճակագրական տվյալներով 1992թ․ Հայաստանում տղամարդիկ ամուսնանում էին 25 տարեկանում, իսկ այժմ՝ 30 տարի անց՝ 31 տարեկանում, աղջիկներն ամուսնանում էին 22 տարեկանում, այժմ՝ 28 տարեկանում։ Այս մասին կոնֆերանսի ժամանակ հայտնեց ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը՝ ընդգծելով, որ այս ցուցանիշները մտահոգիչ են, քանի որ ժողովրդագրական ցուցանիշների բարելավումը ազգային անվտանգության խնդիր է։

Մուրադյանի խոսքով՝ եթե այս ցուցանիշներն ավելի վատթարանան, և ամուսնության միջին տարիքը դառնա 35-ը, ապա առողջապահական լրջագույն ներդրումներ կպահանջվեն։

Մուրադյանը նաև հավելեց, որ ամուսնությունների թիվը վերջին 10 տարվա ընթացքում 13 տոկոսով նվազել է, իսկ ամուսնալուծությունները 40 տոկոսով ավելացել են։

Նրա դիտարկմամբ՝ սոցիոլոգներն ու հոգեբաններն այս ցուցանիշների հետ կապված վերլուծություններ պետք է անեն՝ կապված թե՛ դեպրեսիաների, թե՛ մակերեսային մոտեցումների հետ, որոնք թույլ չեն տալիս ամուր ընտանիքներ ստեղծել։

«ժողովրդագրական ցուցանիշների հետ կապված մեզ մտահոգող թիվն այն է, որ ամուսնալուծվածների 85 տոկոսը երեխաներ չունեն»,- նշեց Մուրադյանը։ Նա նաև անդրադարձավ անպտղության խնդրին։

Մանրամասները՝ տեսանյութում։