Շաբաթօրյակ անելը երբեմն քմծիծաղի է արժանանում, ինչը ողբերգություն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.08.2026 | 19:55
«Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ». ԿԿՀ-ն խախտում է արձանագրել Քաջայր Նիկողոսյանի վարքագծում
07.08.2026 | 19:41
Ինչ է նշանակում եկեղեցին կապ ունի ՖՍԲ-ի հետ, ինչո՞ւ, օրինակ, ոչ ՑՌՈւ-ի կամ MI6-ի. Նաթան սրբազան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:30
Երգն ու պարը որպես ներառման լեզու. Օձունում կայացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 19:14
Անհիմն է. Գարեգին Բ-ն` իր դատավարության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 18:59
Ռուբինյանը աշխարհի խորհրդարանների պատմության ամենաերիտասարդ նախագահն է
07.08.2026 | 18:48
Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
07.08.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին
07.08.2026 | 18:26
573 վարույթ, այդ թվում՝ պետական դավաճանության և լրտեսության դեպքեր. ԱԱԾ-ի կիսամյակային հաշվետվությունը
07.08.2026 | 18:19
Լուկա Դոնչիչի նախկին կինը 50 միլիոն դոլար է պահանջում աստղային բասկետբոլիստից
07.08.2026 | 18:13
Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
07.08.2026 | 18:00
Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
07.08.2026 | 17:56
ԵՏՀ-ն Հայաստանին լրացուցիչ 5000 էլեկտրոմոբիլի քվոտա է տրամադրել. Պապոյան
07.08.2026 | 17:41
«Ռուսալկա» ապրանքանիշով զովացուցիչ ըմպելիքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
07.08.2026 | 17:34
Սարիգյուղում գազանջատում կլինի
07.08.2026 | 17:20
Հայ շախմատիստները հաղթանակով են մեկնարկել Մ-20 ԵԱ-ում
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագիծ է մշակել։ Գերատեսչության ղեկավար Նարեկ Սարգսյանը նախագիծն այսօր ներկայացրեց Կառավարության նիստում։ Նրա խոսքով` նոր օրենքը կարգավորում է կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերությունները` ստեղծելով միասնական իրվական հիմքեր ՀՀ–ում կամավորության մշակույթի զարգացման և տարածման համար։

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար, նաև աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Ըստ այդմ՝ կամավորների համար կամրագրվեն կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր, կամավոր աշխատանքի ժամանակահատածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում, ծախսերի հատուցման իրավունք, առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ, ապահովագրության հնարավորություն, կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց նախագծի մշակութային ու քաղաքակրթական առանձնահատկությունը։

«Հանրային համերաշխության տեսակետից շատ կարևոր է, որ մարդը որոշակի ժամանակ տրամադրում է կամավոր աշխատանքին։ Դա կարող է լինել խնամքի կենտրոններում, առողջապահական հիմնարկներում, համայնքում շաբաթօրյակ անել կամ կոմունալ ծառայությունների աջակցել, ինչը հիմա մեզանում ընդունված չէ ու նույնիսկ կարող է որոշակի քմծիծաղի արժանանալ, ինչը իրականում ողբերգություն է, ողբերգություն, որի կապը այլ ողբերգությունների հետ մենք ուղղակի չենք տեսնում։ Սա այն դեպքն է, երբ ասված է, որ պիտի նայեք, պիտի նայեք ու պիտի չտեսնեք»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը կարևորեց կամավորության ձևակերպումը թվայնացնելը` դրա հետագծելիությունն ապահովելու համար։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է բուհերի ընդունելության կարգում կամավորական աշխատանքը դարձնել պարտադիր բաղադրիչ։

Քննարկման ավարտին կառավարությունը հավանություն տվեց «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծին և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթին։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։

Մանրամասները՝ տեսանյութում։