Բաներ կան, որ անվերադարձ կորսված են. Փաշինյանը` ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Վերջապես թափ է առնում մի գործընթաց, որի մասին վերջին 5 տարիներին անընդհատ խոսել ենք, և որի բացակայության համար ամենաշատն ենք քննադատվել. խոսքը ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմների մասին է։ Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազությունը շատ ակտիվ աշխատում է: Հույս ունեմ, որ հարցի էությունը իրավաբանական բանավեճերի մեջ չի կորսվի։ Սա շատ կարևոր գործընթաց եմ համարում։ Մենք պետք է շատ հստակ արձանագրենք, թե ինչի մասին է ապօրինի գույքի ու հարկերից խուսափելու թեման. դա մեր երեխաների չստացած կրթությունն է, դա մեր անվտանգային չապահովված իրավիճակն է, դա մեր երկրի բարեկեցության մակարդակն է ու այսպես շարունակ։

Իհարկե, բաներ կան, որ անվերադարձ կորսված են, ամենակարևորը՝ ժամանակը, բայց հիմա շատ կարևոր է, որ մենք հանրության առաջ մեր ստանձնած պարտավորություններում լինենք սկզբունքային»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ այս ամենը չի կարող վերաբերվել միայն նախկինում տեղի ունեցած դեպքերին. «Մեզ համար ոչ մի տարբերություն չկա՝ դա երեկ է տեղի ունեցել, թե այսօր է տեղի ունենում, մեր խնդիրն է ապահովել, որ վաղն այդ նույն բանը տեղի չունենա»։

Մանրամասները՝ տեսանյութում։