Բաքուն պնդում է, թե Իրանի հետ կապված մի խումբ անձինք ծրագրել են Ադրբեջանում շարիաթի օրենքներով պետություն ստեղծել

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանում Թեհրանի հետ լարված հարաբերությունների ֆոնին Բաքուն շարունակում է կրոնական ակտիվիստների ձերբակալությունները՝ Իրանի հետ այս կամ այն կերպ կապված լինելու համար։

Մասնավորապես, Ադրբեջանի իրավապահ մարմիններն այսօր հայտնել են մի խումբ անձանց ձերբակալելու մասին, որոնք, իբր, ծրագրել են Ադրբեջանում ստեղծել շարիաթի օրենքներով ղեկավարվող պետություն։ Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության և Գլխավոր դատախազության համատեղ տեղեկատվության մեջ ասվում է, որ այդ գերատեսչությունների աշխատակիցներն «իրականացրել են համատեղ հատուկ համալիր օպերատիվ միջոցառումներ՝ հանցավոր արարքները կանխելու համար», որոնք ծրագրել են իրականացնել մի խումբ անձինք երկրում իրավիճակի ապակայունացման համար՝ նյութական շահերի և կրոնական քարոզչության դիմաց իրանական հատուկ ծառայությունների կողմից մարդկանց հավաքագրման միջոցով։

Իրավապահների պնդմամբ՝ Իրանում բնակվող և այդ երկրի հատուկ ծառայությունների հետ համագործակցող Ռուֆուլլա Ախունդզադեն և Բախտիյար Բայրամովը Տերտերի շրջանի բնակիչ Արիֆ Ջումշուդովին «հանձնարարել են ստեղծել «դիմադրության ջոկատ»՝ շարիաթի օրենքներով գործող «Քերիմե» պետություն ստեղծելու, երկրում զինված անկարգությունների միջոցով իշխանությունը զավթելու և բռնի կերպով սահմանադրական կարգը փոխելու համար»։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ջումշուդովն այս գործունեությանը ներգրավել է կրոնական արմատականություն քարոզող իր ծանոթներին՝ Տարզան Գարաշովին, Սյանան Մամեդովին, Խագանի Մամեդովին և Իգբալ Ախունդովին։ Ըստ ադրբեջանական կողմի՝ Ջումշուդովը պարբերաբար գաղտնի հանդիպումներ է կազմակերպել իր տանը և Ախունդզադեի ու Բայրամովի հանձնարարականները փոխանցել վերոնշյալ անձանց։ Միաժամանակ, խմբի անդամները, նոր անձանց ներգրավելով, այս մասին տեղեկացել  են Ռուֆուլլա Ախունդզադեին։ Վերջինն իր հերթին համագործակցության է ներգրավել Բաքվի բնակիչ Անար Իսաևին։ Ախունդզադեն Իսաևին ներկայացրել է Ջումշուդովին համատեղ գործունեության համար՝ խոստանալով մեծ գումար, զենք և անհրաժեշտ այլ աջակցություն։

«Ձերբակալվածները հասարակության մեջ դիրքավորվել են որպես հավատացյալներ, սոցիալական ցանցերում և արարողությունների ժամանակ, որտեղ մարդիկ հավաքվում էին, քարոզչություն են իրականացրել հօգուտ Իրանի և կրոնական արմատականության, կատարել դրսից ստացված առաջադրանքներ՝ փորձելով խարխլել Ադրբեջանում ձևավորված հանդուրժողականության ավանդույթները։ Խմբի անդամները կազմակերպել են նաև Իրանից մատակարարվող թմրամիջոցների վաճառքը և ստացված միջոցներն ուղղել Ադրբեջանում կրոնական արմատականության և այլ դիվերսիոն գործողությունների խթանմանը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ վերջին օրերին Ադրբեջանում ավելի քան 400 կրոնական գործիչ է ձերբակալվել։ Ոմանք ձերբակալվել են Իրանի օգտին, իբր, «լրտեսության», ոմանք էլ՝ թմրանյութեր պահելու մեղադրանքով։

Էմմա Չոբանյան