Ամերիաբանկը՝ Doing Digital Forum-ի համակազմակերպիչ․ ինչու է կարևոր թվային փոխակերպումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

05.06.2026 | 12:35
«Միասնության թևեր»-ի նախընտրական քարոզարշավը Գեղարքունիքում․ ՈՒՂԻՂ
05.06.2026 | 12:22
Գագիկ Բեգլարյանը ձերբակալվել է․ ՀԿԿ-ն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան
05.06.2026 | 12:13
Արմեն Աշոտյանը ձերբակալվել է, Արման Սահակյանը՝ կալանավորվել // Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին․ ԼՈՒՐԵՐ
05.06.2026 | 12:02
«Հիանալի կլիներ, եթե նրանք հանդիպեին». Թրամփը` Պուտինին ուղղված Զելենսկիի նամակի մասին
05.06.2026 | 11:55
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման որոշումը Դատախազությունը պահանջում է առ ոչինչ ճանաչել
05.06.2026 | 11:53
ԵՏՄ-ն չի ձգտում Հայաստանի դեմ միջոցներ ձեռնարկել, սակայն ԵՄ-ին անդամակցելու ձգտումն անհանգստացնող է. Օվերչուկ
05.06.2026 | 11:46
Երևանում բացահայտվել է ապօրինի առցանց խաղային հարթակների սխեմա․ հնարավոր վնասը գերազանցում է 2.4 մլրդ դրամը
05.06.2026 | 11:45
Արթուր Մելքոնյանը՝ ֆուտզալի Ռուսաստանի չեմպիոն
05.06.2026 | 11:37
NYMEX․ Ոսկու գինը նվազել է և կազմել 4434.40 դոլար
05.06.2026 | 11:29
Տիրան Խաչատրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
05.06.2026 | 11:28
Լավրովը ԵՄ-ին ինտեգրվելու հարցով հանրաքվե անցկացնելու կոչ է արել ՀՀ-ին
05.06.2026 | 11:20
Հայ շախմատիստների արդյունքները կանանց ԵԱ-ի վերջին տուրից առաջ
05.06.2026 | 11:05
Ընտրակաշառք, հարկադրում, խոչընդոտում․ ընտրական հանցագործությունների գործերով մեղադրյալների թիվը հասել է 40-ի
05.06.2026 | 10:57
«Կոմոն» հետաքրքրված է Սպերցյանով, Ֆաբրեգասը զանգել է հայ ֆուտբոլիստին
05.06.2026 | 10:49
Արման Սահակյանը երկու ամսով կալանավորվեց
Բոլորը

Լավագույն հարթակը նոր գաղափարների, տեխնոլոգիաների բացահայտման ու մասնագիտական կապերի ձևավորման համար․ Doing Digital Forum-ն առաջին անգամ է անցկացվում։ «Բացահայտելով թվային ապագան» խորագրով ֆորումի հիմնադիրն ու կազմակերպիչը SPRING PR ընկերությունն է,  համակազմակերպիչը՝ ֆինանսական և տեխնոլոգիական ոլորտի առաջատար  Ամերիաբանկը։ Ֆորումի նպատակը Հայաստանում և համաշխարհային մակարդակում թվայնացման գործընթացի շուրջ առկա միտումների ու լավագույն փորձի ուսումնասիրությունն է, ձախողումների և մարտահրավերների քննարկումն ու լուծումների ուրվագծումը: Հայաստանը դարձնել օրինակելի բիզնես-ներդրումային միջավայր, բարելավել կյանքի որակն ու համախմբել ոլորտի առաջատարներին․ հենց այս  նպատակադրումով է Ամերիաբանկը որոշել լինել ֆորումի համակազմակերպիչը։

«Հպարտությամբ նշեմ, որ Ամերիան շարունակական վերափոխման հիանալի օրինակ է։ Որպես Հայաստանի ֆինանսական ոլորտի թվային փոխակերպման առաջամարտիկ` վերջին 5-6 տարիներին մենք կրկին բացահայտել ենք ինքներս մեզ՝ ստեղծելով ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր»,- ընդգծում է Ամերիաբանկի տաղանդների և ծառայությունների գծով տնօրեն Արմինե Ղազարյանը։

Doing Digital Forum-ն Ամերաբանկին հնարավորություն է ընձեռել  ներկայացնել թվային փոխակերպման սեփական փորձն ու այն հանրամատչելի դարձնել Հայաստանում։

«Ամերիաբանկն անցել է թվային փոխակերպման երեք փուլ։ Մենք որդեգրել ենք համապատասխան բոլոր թվային լուծումները և դա իրականացնում ենք միջազգային ստանդարտներին համապատասխան։ Սկսելով ֆինանսական ծառայությունների թվային փոխակերպումից՝ ամեն ինչ անում ենք, որպեսզի մեր հաճախորդները զգան փոխակերպման դրական ազդեցությունն իրենց փորձառության վրա»,- ասում է  Ամերիաբանկի Ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը։

Doing Digital Forum-ը բոլոր նրանց համար է, ովքեր հետաքրքրված են թվային փոխակերպմամբ, դրա ներդրմամբ ու թվային տնտեսության զարգացմամբ,  այդ թվում՝ բիզնեսի առաջնորդների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, սթարթափների, ներդրողների: Doing Digital Forum-ը մեկ հարկի տակ է համախմբել միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար  խոսնակների։ Գլխավոր խոսնակը թվային փոխակերպման և ֆինթեքի հանրահայտ միջազգային փորձագետ Քրիս Սքիներն էր։

Ֆորումի նախորդ օրը հայտնի մասնագետը վարպետության դաս էր անցկացրել հատուկ Ամերաբանկի աշխատակազմի համար: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Ամերիաբանկում թվային փոխակերպման ճանապարհին կարևորում են աշխատակազմի կրթությունը, մտահորիզոնի ընդլայնումն ու նոր գաղափարների բացահայտումը։

Քրիս Սքիները լրագրողների հետ զրույցում նշում է, որ երկրում թվային փոխակերպման տեմպերի արագացման համար անհրաժեշտ է նաև պետական աջակցություն։

«Եթե այս տարածաշրջանի երկրները չներգրավվեն թվային փոխակերպման մեջ, կկորցնեն տնտեսության մրցակցային առավելություններն ու կզիջեն տարածաշրջանի մյուս երկրներին։ Կարծում եմ, որ տարածաշրջանի երկրների շարքում Հայաստանը, մասնավորապես՝ Երևանը, կարող է դիրքավորվել որպես թվային փոխակերպման կենտրոն։ Որպեսզի Հայաստանը դառնա թվային փոխակերպման տարածաշրջանային կենտրոն, անհրաժեշտ է նաև երկրի ղեկավար կազմի առաջնորդությունը։ Այն փաստը, որ այս ֆորումին ներկա են փոխվարչապետը, Կենտրոնական բանկի նախագահը, համակազմակերպիչ է Ամերիաբանկը, վկայում է, որ երկրի ղեկավարությունն ունի այդ ընկալումն ու ստանձնել է Հայաստանում թվային փոխակերպման հանձնառություն»,- ընդգծում է միջազգային փորձագետ Քրիս Սքիները։

Նրա խոսքով՝ որպեսզի թվային փոխակերպումն արդյունավետ լինի, պիտի ներգրավված լինեն հնարավորինս շատ մարդիկ և այն պիտի իրականացվի բոլոր մակարդակներում։

Ֆորումի մասնակիցները մեկ օրում բացահայտեցին՝ ինչպես թվային փոխակերպումները ծառայեցնել բիզնեսի աճին, նոր տեխնոլոգիաների կիրառմամբ հասնել մրցակցային առավելության։  Միջազգային և հայաստանյան ավելի քան 20 առաջատար խոսնակներ խոսեցին տվյալների պաշտպանության, կիբերանվտանգության ռիսկերի կառավարման ու թվային փոխակերպման հաջողված նախաձեռնությունների մասին։  Ֆորումը Երևանում շարունակական է լինելու, այն ամենամյա բնույթ կկրի՝ խոստանում է SPRING PR ընկերությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան