Շենքերից մեկում խողովակ է վնասվել․ ջրի արտահոսքի պատճառով շենքն արդեն վթարային է․ Դանիելյան

Լուրեր

03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
Բոլորը

Ընթանում է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը։

Առաջարկվում է ստեղծել միասնական էլեկտրոնային հարթակ, որտեղ բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինները կտեղադրեն իրենց կողմից կատարվող ծանուցումները, իրազեկումներն ու հաշվետվությունները, ինչի արդյունքում բոլոր սեփականատերերը հնարավորություն կունենան նշված կայքի միջոցով տեղեկանալ քննարկվող հարցերին և ըստ ցանկության` մասնակցել նշված որոշումների ընդունմանը, ծանոթանալ հաշվետվություններին: Այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Գործող կարգով բազմաբնակարան շենքի կառավարման մարմինը որոշում ընդունելու նպատակով շենքի սեփականատերերին ժողով անցկացնելու կամ իրազեկումների վերաբերյալ ուղարկում է ծանուցումներ: Կառավարման մարմինը ներկայացնում է նաև հաշվետվություններ աշխատանքների կատարման և ծախսված ֆինանսական միջոցների վերաբերյալ:

Ծանուցումներն ուղարկվում են փոստային ծառայության միջոցով, տրամադրվում են առձեռն կամ փակցվում շենքի տեսանելի վայրերում: Ծանուցումները, իրազեկումները և հաշվետվությունները նշված եղանակով ներկայացնելն արդյունավետ միջոց չէ, քանի որ հաճախ շենքի բաժնային սեփականատերերը չեն ստանում ծանուցումը տանը չլինելու կամ այլ պատճառով, իսկ տեսանելի վայրում փակցված ծանուցումները որոշ դեպքերում պատռվում են կամ փակցվելուց հետո սեղմ ժամկետում հեռացվում:

Համատիրությունների և շենքերի կառավարման մարմինների աշխատանքների արդյունավետությունը դեռ հեռու է բավարար լինելուց։ Բացի այլ ինստիտուցիոնալ խնդիրներից՝ դերակատարում ունի նաև բնակիչների քաղաքացիական կեցվածքը և պահանջատիրությունը իրենց համատիրությունից։ Ունենք համատիրություններ, որոնց մասին բնակիչները տեղեկություն չունեն։ Իրազեկման աշխատանքներ ենք իրականացնում, բայց համատիրությունների գործունեության արդյունավետությունը պետք է բարձրանա, որպեսզի մարդիկ տեսնեն նրանց աշխատանքը,- նշեց Տերտերյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։