Թուրքիայի ՊՆ ղեկավարը հայտարարել է, որ «Հայոց ցեղասպանություն չի եղել»

Լուրեր

13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մասնակցել է Անկարայի Բիլիմի համալսարանի կողմից կազմակերպված «1915 թվականին հայերի հետ եղած իրադարձությունների» (Հայոց ցեղասպանության) ծրագրային տեքստի պատրաստման համաժողովին և, ինչպես կարելի էր սպասել, Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթ ունեցել, գրում են տեղական լրատվականները։

Նա, մասնավորապես, հայտարարել է, որ հայերի «որևէ ցեղասպանություն չի եղել», ինչի մասին, իբր, վկայում են արխիային փաստաթղթերը, հակառակը՝ «հայերն են սպանել մահմեդականներին»: Աքարը խոսել է նաև Հայոց ցեղասպանության ժխտմամբ հայտնի ամերիկացի պատմաբան, թուրքական հայտնի լոբբիստներից Ջասթին Մաքքարթիի թեզերից, որի աշխատանքները, ի դեպ, բազմաթիվ գիտնականների կոշտ քննադատության են արժանացել։

«Հայկական հարցը երկար տարիներ օգտագործվել է որպես քաղաքական գործիք, հայերը փորձել են արհեստական ​​պատմություն ստեղծել՝ ապրիլի 24-ը «Ցեղասպանության օր» հռչակելով։ Սա ոչ այլ ինչ է, քան պատմական փաստերի ժխտում։ Այս պնդումները Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը խոչընդոտող հիմնական գործոնն են։ Հայաստանը նույնպես պետք է բացի իր արխիվներն աշխարհի առաջ և չանհանգստանա արդյունքների համար»,-ասել է Աքարը։

Թուրք պաշտոնյա կրկին շեշտել է, որ Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորումը կախված է հայ-ադրբեջանական հարաբերություններից։

«Հայաստանը պետք է ընդունի իրեն մեկնած խաղաղության և բարեկամության ձեռքը։ Մենք նաև աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերին»,- ասել է Թուրքիայի ՊՆ ղեկավարը։

Համաժողովում ունեցած ելույթում Աքարը նաև անհիմն մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի, հայկական սփյուռքի հասցեին։

Էմմա Չոբանյան