Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը հրամայական է․ ԱԳ փոխնախարարը՝ Իտալիայի իր պաշտոնակցին

Լուրեր

25.07.2026 | 19:46
Համբուրգ․ Էլինա Ավանեսյանը պարտվեց կիսաեզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.07.2026 | 19:45
Ավարտվել է Հայաստանի 2026-ի երիտասարդների առաջնությունը. հայտնի են հաղթողները
25.07.2026 | 19:41
Տոկաևը Պուտինին առաջարկել է «սառեցնել» Ուկրաինայի հետ պատերազմը
25.07.2026 | 19:11
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
25.07.2026 | 18:58
Հնդկաստանի կրթության նախարարը հրաժարական է տվել բազմահազարանոց ուսանողական բողոքի ցույցերից հետո
25.07.2026 | 18:35
ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է բանակային զորամիավորման ջոկերի հրամանատարներին և դիրքերի ավագներին
25.07.2026 | 18:12
Փաշինյանը և Մակրոնը քննարկել են քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր
25.07.2026 | 17:59
Ուրուգվայում քննարկվել են COP17-ին առնչվող հարցեր
25.07.2026 | 17:45
Երկրաշարժ՝ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
25.07.2026 | 17:32
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
25.07.2026 | 16:59
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.07.2026 | 16:42
Թեհրանն առաջարկում է ավելացնել Հայաստան գազի արտահանման ծավալները
25.07.2026 | 16:30
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
25.07.2026 | 15:55
Իրանի և Ղրղզստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և միջազգային օրակարգի հարցերի շուրջ
25.07.2026 | 15:37
Հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակ է. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները
Բոլորը

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունները Երևանում անցկացրին քաղաքական խորհրդակցությունների հերթական փուլը։ Հայկական կողմից խորհրդակցությունները ղեկավարում էր ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ իտալական կողմից՝ Իտալիայի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելին․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Կողմերը քննարկեցին փետրվարին Հռոմում անցկացված վերջին խորհրդակցությունների արդյունքները և բարձր գնահատեցին երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը։ Քննարկվեց երկկողմ հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ Հայաստանի և Իտալիայի տնտեսական կապերի ընդլայնման ուղիները, ինչպես նաև համագործակցությունը մշակութային, կրթական, գիտական և մի շարք այլ ոլորտներում: Անդրադարձ կատարվեց նաև բազմակողմ համագործակցությանը, այդ թվում Հայաստան-ԵՄ ընդլայնված գործընկերությանը։

Պարույր Հովհաննիսյանը իտալացի գործընկերոջը ներկայացրեց տարածաշրջանում առկա մարտահրավերները և խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի շարունակական ջանքերը։ Անդրադառնալով Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամին՝ նշեց, որ Ադրբեջանի կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նա շեշտեց Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշման իրականացման կարևորությունը և ընդգծեց Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության գործուղման հրամայականը: