Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ-ի դեմ մեծ պատերազմից՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն զսպում են հիմա․ բայց Ալիևն անկանխատեսելի է․ Էդգար Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

19.03.2026 | 23:17
Էստոնիան մեղադրել է Ռուսաստանին օդային տարածքի խախտման համար
19.03.2026 | 22:56
ԱՄՆ միջնորդությամբ Լուկաշենկոն ազատել է 250 քաղբանտարկյալների
19.03.2026 | 22:37
ՌԴ-ին Starlink համակարգեր վաճառելու մեջ մեղադրվող ադրբեջանցի ուսանողը Լատվիայում 11 տարվա ազատազրկման է դատապարտվել
19.03.2026 | 22:18
«Հայաստանում ինձ լիովին հանգիստ չեմ զգում»․ ՌԴ քաղաքացիները՝ արտահանձնման վտանգի տակ
19.03.2026 | 22:00
Եվրոպան ընտրում է չարյաց փոքրագույնը՝ Փաշինյանի հետ դեռ կարող են խոսել, ԵՄ-ն պայքարում է ՀՀ-ի համար․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 21:52
Արևմտյան 6 դաշնակիցներ պատրաստ են «ապահովել անվտանգ անցումը» Հորմուզի նեղուցով
19.03.2026 | 21:40
450,000 մարդ. 2025 թվականին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են այցելել Անի
19.03.2026 | 21:20
Շուտով Հայաստանի գյուղացիական տնտեսությունները, փոքր ֆերմերները կկարողանան ստանալ 0 տոկոսով վարկեր․ նախարար
19.03.2026 | 21:00
Սամվել Կարապետյանը երբ որ կգա իշխանության և ռուսամետ քաղաքականություն կիրականացնի, կասենք ռուսամետ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.03.2026 | 20:50
Ասեց, անցավ․ Ծառուկյանը, ընտրակաշառքի մեղադրանքն ու բելառուսամետ օլիգարխի մասին խոսույթը. ՏԵՍԱՆՅՈւԹ
19.03.2026 | 20:46
«Հրապարակ»-ը պետք է հերքում տարածի, սակայն Փաշինյանին չի վճարի 1 մլն դրամ. հայցը մասնակի է բավարարվել
19.03.2026 | 20:31
Հայաստանը բարձրացնում է իր էներգետիկ դիմակայունությունը՝ Եվրոպական Հանձնաժողովի և Գերմանիայի կառավարության լրացուցիչ 135 միլիոն եվրոյի աջակցությամբ
19.03.2026 | 20:20
«Քիչ առաջ ցավալի դեպք է տեղի ունեցել»․ մահացել է N46 ավտոբուսի ուղևորը
19.03.2026 | 20:12
ԱՄՆ-ը կարող է չեղարկել լցանավեր բեռնված իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները
19.03.2026 | 20:00
Թմրամիջոցներն առավել հասանելի են դարձել դեռահասներին. ինչո՞ւ է ուշանում կանխարգելումը․ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ

-Պարո՛ն Վարդանյան, պե՞տք է պատասխանատվության ենթարկվի այն կառույցը կամ պաշտոնյան, որի թերացման արդյունքում ադրբեջանցիները եկել և տեղավորվել են, ամրություններ են կառուցում Տեղ գյուղին պատկանող տարածքներում։ Մենք դեռևս չունենք վերջնական տեղեկություն, որ նրանք այդ հինգ տարածքները, որոնց մասին ԱԱԾ-ն ասում էր՝ խորացել են, մինչև վերջ հետ են գնացել։ Այստեղ հարցեր են առաջանում՝ ինչո՞ւ են նրանք ավելի շուտ տեղ հասել և ամրացել այդտեղ, և ինչո՞ւ հայկական զորքը ավելի վաղ կառույցներ չէր դնում՝ իմանալով, որ երթուղի է փոխվելու։

-Ինչպես ասում են՝ առերևույթ այստեղ կա նման իրավիճակ, որը ենթադրում է, բնականաբար, պատասխանատվություն։ Մանրամասները մեզ հասանելի չեն, կարծում եմ, որ պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել, հարցեր տալ համապատասխան պաշտոնյաներին, փորձել ստանալ պատասխաններ և այլն։ Այսինքն՝ ակնհայտ է, որ եթե դա որոշակի նախնական լեգալ պայմանավորվածության արդյունքում չէ այս ամենը, և Հայաստանը հանկարծակիի է եկել, բնականաբար, ինչ-որ մեկը կամ ոմանք լրջագույն կերպով թերացել են, և այստեղ պետք է որոշակի հետևություններ անել։

-Որովհետև սուվերեն տարածքի զավթումը խաղուպար չէ․․․

-Բնականաբար։ Բայց նաև հասկանում ենք իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե, ընդհանուր առմամբ, ինչ իրավիճակ է ստեղծվել պատերազմի արդյունքում, հասկանում ենք նաև ուժերի հարաբերակցությունը, նաև Ռուսաստանի վարքագիծն ինչպիսին է և ինչպես է ազդում խնդիրների վրա, և այո, այս ամենը պետք է համալիր վերլուծել։

-Վերջին շրջանում ՌԴ-ից տարբեր հայտարարություններ հնչեցին՝ սկսած նրանից, որ Մարիա Զախարովան հերքում էր Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, հետո Լավրովը խոսում էր Արցախի՝ Ադրբեջանի տարածքում գոյության պարամետրերի շուրջ, հետո Հռոմի ստատուտի վավերացման հարցով սպառնալիքներ հնչեցին։ Ի՞նչ է կատարվում հայ-ռուսական հարաբերություններում, սա առո՞ղջ պրոցես է։

-Կարծում եմ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուսումնասիրությունն արդեն իսկ ցույց է տալիս, որ ՌԴ-ն վերջին շրջանում վարում է ագրեսիվ հարձակվողական քաղաքականություն, շատ հաճախ իր պարտավորությունները չի կատարում, բայց այնպես է իրեն ներկայացնում, կարծես, պետք է պահանջի ուրիշներից կատարել ինչ-որ պարտավորություններ։ Եվ, իհարկե, տեսնում ենք, որ միջազգային գործընթացներն այնպիսին են, որ, ըստ էության, Ռուսաստանին շատերը դիտարկում են որպես պետություն, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ռազմական հանցագործություններ է իրականացնում։ Եվ շատերը նաև համեմատում են այսօրվա «պուտինյան Ռուսաստանը» նացիոնալ-սոցիալիստական Գերմանիայի հետ՝ «հիտլերյան Գերմանիայի» հետ։ Շատ նմանություններ կան, բազմաթիվ զուգահեռներ կարող ենք անցկացնել։ Հայաստանը գործ ունի այսպիսի պետության հետ, ավելին՝ ժառանգել է դաշնակցային հարաբերություններ, ժառանգել է այնպիսի իրավիճակ, որ Հայաստանը լրջագույն կախվածության մեջ է այդպիսի պետությունից՝ տնտեսական, ռազմական և այլ առումներով։ Եվ ՌԴ-ն տեսնում է, որ Հայաստանը առնվազն 2018 թվականից վերցրել է այնպիսի ուղի, որը կարող է բերել նրան, որ ՀՀ-ն դառնա կայացած, ժողովրդավարական պետություն՝ դրանով իսկ խնդիր ստեղծելով ՌԴ-ի համար տարածաշրջանում, ստեղծել այնպիսի նախադեպ, որ, փաստորեն, հնարավոր է, որ այսպիսի տարածաշրջանում գտնվող պետությունը դառնա նորմալ ժողովրդավարական պետություն՝ առանց դիկտատուրայի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան