«Իրանը չի կարողանում մարսել Ադրբեջանի անկախությունը»․ ադրբեջանցի պատգամավորների հերթական հակաիրանական հայտարարությունները

Լուրեր

13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի այսօրվա նիստում իշխանական պատգամավորները կրկին հակաիրանական հայտարարություններ են հնչեցնել։ Քննարկման հիմնական թեման եղել է ադրբեջանցի Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված զինված հարձակումը, որը կազմակերպելու համար պաշտոնական Բաքուն մեղադրում է Իրանին։

Մասնավորապես, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը հայտարարել է, թե Իրանն այդ հարձակմամբ, իբր, ցանկացել է վախեցնել իրենց։

«Պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված ահաբեկչությունը ես համարում եմ Ադրբեջանի դեմ կատարված ահաբեկչություն։ Կարելի է ասել՝ Իրանը չունի համոզմունքներ և հավատ։ Այստեղ նստած են հավատքի, համոզմունքի և վստահության տեր մարդիկ։ Ահա մարդիկ, ովքեր հավատում են ադրբեջանական ժողովրդին, պետությանը և նախագահին ու սերտորեն համախմբված են նրա շուրջ»,- ասել է Նովրուզովը։

Նա նաև նշել է, որ Իրանը զորքեր է հավաքել Նախիջևանի մոտ՝ հավելելով, որ «Ադրբեջանն այլևս 1990-ականների երկիրը չէ, այլ ուժեղ պետություն»։

Մեջլիսի Պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Զիյաֆեթ Ասկերովն ասել է, որ «Իրանը չի կարողանում մարսել Ադրբեջանի անկախությունը»։ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջն էլ հայտարարել է, թե պատգամավորի վրա հարձակվողները «ոչնչով չեն տարբերվում Դանիայում և Նիդեռլանդներում Ղուրանն այրողներից»։

«Պետության ղեկավարի՝ «Մեզ հետ վերջնագրի լեզվով հնարավոր չէ խոսել» հայտարարությունը վկայում է այն մասին, որ նա չի շեղվելու ընտրած ճանապարհից։ Ահաբեկչական գործողությունը նպատակ ունի խաթարել վստահությունը խաղաղության կերտման ուղղությամբ Ադրբեջանի վարած քաղաքականության նկատմամբ»,- ասել է Օրուջը։

Պատգամավոր Ռազի Նուրուլլաևն էլ նշել է, որ Իրանն այսօր ցուցադրաբար համագործակցում է Հայաստանի հետ։

«Սակայն Իրանը հատկապես թշնամաբար է վերաբերվում Իսրայելում Ադրբեջանի կողմից դեսպանատուն բացելուն։ Նորմալ հարաբերությունների համար Իրանը պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկի մեր դեսպանատան վրա հարձակման հետ կապված, ներողություն խնդրի Ֆազիլ Մուստաֆայի դեմ ահաբեկչության համար»,- հավելել է նա։

Նշենք, որ Մուստաֆայի դեմ զինված հարձակման գործով վեց մարդ է ձերբակալվել։ Բոլորը կրոնական ակտիվիստներ են։

Մարտի 28-ի երեկոյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր տան մոտ զինված հարձակման էր ենթարկվել՝ վիրավորում ստանալով ուսի և ոտքի շրջանում։ Մուստաֆայի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքից րոպեններ անց ադրբեջանցի տարբեր պատգամավորներ առանց հիմնավորումների սկսեցին պնդել, որ Իրանն է կանգնած հարձակման հետևում։ Նման վարկած սկսեցին շրջանառել նաև ադրբեջանական քարոզչական լրատվականները։ Ադրբեջանի Պետանվտանգության ծառայությունը պատգամավորի դեմ հարձակումն անմիջապես «ահաբեկչություն» որակեց։

Էմմա Չոբանյան