Դատավորին վիրավորելը քրեորեն պատժելի արարք է. երկու դատավորների վիրավորելու կապակցությամբ ԲԴԽ-ն իրավական քայլեր է ձեռնարկել

Լուրեր

08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
Բոլորը

Վերջին օրերին միմյանց հետ առնչություն չունեցող դատական գործերով երկու մասնակիցներ հանդես են եկել երկու առանձին հրապարակումներով, որոնք առերևույթ պարունակել են վիրավորանք և անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ:

Այս մասին տեղեկացնում են ԴԴԽ-ից և նշում, որ սոցիալական ցանցում դատավորին արատավորող այդ հրապարակումները տարածվել են նաև զանգվածային լրատվամիջոցներով:

Բարձրագույն դատական խորհուրդն այսօր ընդունված երկու արձանագրային որոշումների հիման վրա դիմել է Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին և Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանին, որպեսզի ուսումնասիրվեն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի և Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանի պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ Նաիրի Հոխիկյանի և Գագիկ Համբարյանի կողմից արված՝ առերևույթ վիրավորանք պարունակող հրապարակումները:

Խորհուրդը ղեկավարվել է «ՀՀ Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով, հիմք է ընդունել այն հանգամանքը, որ նշված անձանց կողմից կատարված հրապարակումները կարող են որակվել որպես արդարադատության շահերի դեմ ուղղված քայլեր:

Բարձրագույն դատական խորհուրդը հորդորում է բոլորին զերծ մնալ դատավորի նկատմամբ իր պաշտոնեական լիազորություններն իրականացնելու առնչությամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելուց, ինչպես նաև դատավորներին վիրավորելուց, քանի որ այս արարքները ոչ միայն անընդունելի են, այլ նաև նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով, և դրանց կատարման համար սահմանված է պատիժ տուգանքի տեսքով՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով: