Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը

Լուրեր

06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
06.06.2026 | 11:03
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունել է Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևը
06.06.2026 | 10:42
«Պիտի մինիմում մե 10 ձեն բերե». ՀԿԿ-ն նոր գաղտնալսում է հրապարակել
Բոլորը

Ապրիլի 3-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Շվեդիայի Ռիկսդագի Շվեդիա-Հայաստան պատգամավորական խմբի պատվիրակությանը՝ խմբի նախագահ Բյորն Սյոդերի գլխավորությամբ․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ողջունելով շվեդ խորհրդարանականների այցը Հայաստան՝ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է միջխորհրդարանական ակտիվ շփումների դերը հայ-շվեդական երկկողմ հարաբերությունների զարգացման գործում։ Պարույր Հովհաննիսյանը բարձր է գնահատել Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող հարցերում բարեկամական խմբի դիրքորոշումը և այդ հարցերի բարձրաձայնումն ինչպես Շվեդիայի Ռիկսդագում, այնպես էլ միջազգային միջխորհրդարանական հարթակներում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շրջանակ:

ԱԳ նախարարի տեղակալը պատվիրակության անդամներին է ներկայացրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի՝ ագրեսիվ գործողությունները, այդ թվում՝ նաև վերջին շրջանի, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ ընդգծելով, որ Ադրբեջանի նման կեցվածքը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն և խաղաղություն հաստատելու ջանքերը: Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Լաչինի միջանցք միջազգային փաստահավաք առաքելության տեղակայման հրամայականը: