Էրդողանը՝ հերթական սկանդալի կենտրոնում․ Թուրքիայի նախագահը կանխիկ գումար է բաժանել երեխաներին՝ հանդիմանելով մեծերին, որոնք փորձել են վերցնել այն

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին սկանդալում է հայտնվել և քննադատության  ենթարկվել այն բանից հետո, երբ նրան տեսել են Ստամբուլի Բաղջըլար թաղամասում երեխաներին կանխիկ գումար բաժանելիս, գրում է Gercek News-ը։

Դեպքը տեղի է ունենում մի քանի շաբաթ այն բանից հետո, երբ Էրդողանը քննադատության էր ենթարկվել երկրաշարժից տուժած Ադըյաման և Հաթայ նահանգներում ավտոբուսից կանխիկ գումար բաժանելու և խաղալիքների տուփեր նետելու համար:

Ստամբուլում տեղի ունեցած միջադեպի տեսագրությունը տարածվել է սոցիալական ցանցերում։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես է Էրդողանը կանխիկ գումար բաժանում երեխաներին, իսկ որոշ չափահասներ փորձում են վերցնել գումար։ Նախագահը, սակայն, շտապում է խրատել մեծերին՝ ասելով՝ «Կանգնե՛ք, ամոթ է»։

Քննադատները Թուրքիայի ղեկավարին մեղադրում են այս ամենն օգտագործելու համար՝ դրական իմիջ ստեղծման նպատակով, այլ ոչ թե մարդկանց հրատապ կարիքները լուծելու:

«Ո՞ւմ եք հիմարացնում, Էրդողա՛ն, տեսախցիկների առաջ մի քանի հարյուր լիրա բաժանելով՝ փորձում եք մեզ հավատացնել, որ մեր մասին եք մտածում»,- ասել է Դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ջեմալ Էնգինյուրթը։

Էմմա Չոբանյան