Ալիևը Բաքվում ընդունել է Սելջուկ Բայրաքթարին

Լուրեր

17.05.2026 | 16:12
Խափանում մետրոպոլիտենում․ այն կաշխատի մեկ գծանի երկկողմանի երթևեկությամբ
17.05.2026 | 16:02
Սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը կնվազի
17.05.2026 | 15:46
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը Արմավիրում․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 15:39
Այս իշխանությունը կազինոն բերել է ամեն մեկի տուն, իսկ թմրանյութը՝ ամեն մի դպրոց․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:20
Քարոզարշավի 10-րդ օրն ունենք 1 զոհ, 10 ձերբակալված, բազմաթիվ քրեական գործեր․ Ագնեսա Խամոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 15:00
Պետք է զարգացնենք կրոնական զբոսաշրջությունը․ Արման Թաթոյանն Արմավիրում է․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 14:50
«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, Չարենցավանում են․ ՈւՂԻՂ
17.05.2026 | 14:43
Ժաննա Անդրեասյանն այցելել է Բաղաբերդի ամրոց
17.05.2026 | 14:26
Խաբի Ալոնսոն` «Չելսիի» գլխավոր մարզիչ
17.05.2026 | 13:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը. ՈՒՂԻՂ
17.05.2026 | 13:51
Վթարային ջրանջատում Արարատի մարզում
17.05.2026 | 13:23
«Ուժեղ Հայաստանը» նույն ՀՀԿ-ն ա՝ ռեբրենդինգ արած․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.05.2026 | 12:40
ՄԻՊ-ը խիստ մտահոգիչ է համարում «Նուբարաշենի» հոգեբուժարանում արձանագրված ինքնասպանության դեպքը
17.05.2026 | 12:28
Էբոլա վիրուսի հազվագյուտ շտամի բռնկում․ ԱՀԿ-ն ահազանգում է
17.05.2026 | 12:21
«Եվրատեսիլ 2026»-ում հաղթել է Բուլղարիան
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ  Ալիևը Բաքվում ընդունել է անօդաչու թռչող սարքերի արտադրող թուրքական «Բայրքար»ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարին, որը նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողաղնի փեսան է,գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Թե որն է Բայրաքթարի՝ Բաքու այցի նպատակը, տեղեկություններ չեն հաղորդվում։

Հանդիպմանը Ալիևը նշել է, որ վերջին տարիներին Թուրքիայի պաշտպանական արդյունաբերությունը մեծ հաջողությունների է հասել, և «Բայքար» ընկերությունն այդ հարցում առաջատար դերակատարում է ունեցել։ Բացի այդ Ալիևը խոսել է Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմում ընկերության արտադրանքի օգտագործման մասին։

Զրույցի ընթացքում ընդգծվել է, որ «Ադրբեջանի և Թուրքիայի միջև բարեկամական և եղբայրական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են ռազմական և պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպես մյուս բոլոր ոլորտներում, և մտքերի փոխանակություն է տեղի ունեցել համագործակցության հեռանկարների շուրջ»։

Էմմա Չոբանյան