Ամերիաբանկը 2023 թ.-ի Լավագույն ներդրումային բանկն է ՀՀ-ում՝ ըստ Global Finance ամսագրի

Լուրեր

08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 19:43
Ժամանակավորապես կփակվի Դսեղ-Մարց ավտոճանապարհի մի հատվածը
08.10.2026 | 19:27
Լավագույն բուհերում սովորողներին տարկետում կտրվի մինչև 32 տարեկանը 
08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Հայաստանի Լավագույն բանկը Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից։ Մրցանակը հայտարարվել է ամսագրի կողմից անցկացվող աշխարհի լավագույն բանկերի 30-րդ ամենամյա մրցանակաբաշխության շրջանակում։

Աշխարհի առաջատար բանկերն ընտրելիս Global Finance-ը դիտարկել է այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են ակտիվների աճը, եկամտաբերությունը, աշխարհագրական ծածկույթը, ռազմավարական հարաբերությունները, նոր բիզնեսի զարգացումն ու պրոդուկտների նորարարությունը։ Ընտրության համար հիմք են հանդիսացել կապիտալի և վարկանիշային վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական ոլորտում ներգրավված այլ մասնագետների կարծիքները: Այս տարվա մրցանակակիրներն այն բանկերն են, որոնք խնդրահարույց շուկաներում դրսևորել են հոգատարություն,  արձագանքել են իրենց հաճախորդների կարիքներին և լավ արդյունքներ արձանագրել` հիմք դնելով հետագա հաջողության համար:

 

«Քանի որ բանկային ճգնաժամը տարածվում է ԱՄՆ-ից դեպի այլ տարածաշրջաններ, ծառայությունների, կայունության և ինստիտուցիոնալ գիտելիքների տեսանկյունից լավագույն բանկերին բացահայտելն այժմ ավելի կարևոր է, քան երբևէ», – նշել է Global Finance ամսագրի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն:  «Այս տարվա «Լավագույն բանկ» մրցանակը շնորհվում է այն ֆինանսական հաստատություններին, որոնք առաջարկում են ծառայությունների ամենալայն շրջանակը, ինչպես նաև ապահովում են երկարաժամկետ ֆինանսական հարաբերությունների համար պահանջվող հուսալիությունը»:

Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշել է. «Շատ ուրախ ենք ստանալ «Լավագույն բանկ» մրցանակը Global Finance ամսագրի կողմից, ինչը վկայում է անցած տարվա ընթացքում բիզնեսի բոլոր ուղղություններով մեր կայուն աճի մասին: Քանի որ այս հեղինակավոր մրցանակն արդեն իններորդ անգամ է մեզ շնորհվում, այն այլևս ընդամենը մեկ տարվա ֆինանսական արդյունքների մասին չէ: Սա ավելի քան մեկ տասնամյակ մեր գրանցած կայուն ցուցանիշների ճանաչումն է, որը նաև արտացոլում է մեր երկարաժամկետ ռազմավարության ճկունությունն ու կայունությունը: Ընդունելով  և ողջունելով այս ճանաչումը՝ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ բավարարելու մեր հաճախորդների փոփոխվող կարիքները և նորարարություն ներմուծելու ֆինանսական ծառայություններում՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով թվայնացմանը, ֆինանսական պատասխանատվությանը և երկարաժամկետ կայունությանը»:

Նշենք, որ Ամերիաբանկը «Հայաստանի լավագույն բանկ» մրցանակին արժանանում է 9-րդ անգամ և երրորդ տարին անընդմեջ։

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ

 

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսատեխնոլոգիական միջավայր:

Ամերիան առաջինը Հայաստանում ստեղծել է էկոհամակարգեր ՓՄՁ-ների և անհատների համար` ապահովելով հասանելիություն բանկային և ոչ բանկային մի շարք ծառայությունների մեկ պատուհանի սկզբունքով`Estate.ameriabank.am, Automarket.ameriabank.am, Business.ameriabank.am.

Լինելով հաճախորդամետ, Ամերիան ձգտում է ապահովել սպասարկման բարձր որակ` վստահելի և անվտանգ ֆինանսական տեխնոլոգիաների միջավայրում առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:

 

Global Finance-ի մասին

 

Global Finance ամսագիրը հիմնադրվել է 1987 թվականին, ունի 50,000 տպաքանակ և ընթերցողներ 193 երկրում և տարածաշրջանում: Global Finance-ի ընթերցողների շարքում են կորպորատիվ և ֆինանսական ոլորտների բարձր պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են միջազգային ընկերություններում և ֆինանսական հաստատություններում ներդրումային և ռազմավարական որոշումների կայացման համար: Ամսագրի կայքում (GFMag.com) ներկայացված են միջազգային ֆինանսական շուկաներում 36 տարվա փորձի արդյունքում մշակված վերլուծություններ և հոդվածներ: Global Finance-ի գլխամասը գտնվում է Նյու Յորքում, իսկ ներկայացուցչությունները` ամբողջ աշխարհում: Global Finance-ը պարբերաբար ընտրում է լավագույն արդյունքներ ցուցաբերող առաջատար բանկերին և այլ ֆինանսական հաստատություններին: Այս մրցանակները դարձել են գերազանցության վստահելի չափանիշ աշխարհի ֆինանսական հանրության համար: