Վերջին օրերին Ադրբեջանում 400 կրոնական գործիչ է ձերբակալվել

Լուրեր

24.02.2026 | 11:15
Ուժի կիրառման վերաբերյալ որոշումները չեն կարող պատվիրակվել մեքենաներին․ Հայաստանն ընդգծում է՝ մարդկային դատողությունը մնում է անփոխարինելի․ Միրզոյան
24.02.2026 | 11:10
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:50
ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանը դատի է տվել քաղաքագետին ֆեյսբուքյան գրառման համար
24.02.2026 | 10:37
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստ․ ՈՒՂԻՂ
24.02.2026 | 10:32
ԱՄՆ մաքսայինը փետրվարի 24-ից կդադարեցնի Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի գանձումը, որոնք Գերագույն դատարանը անօրինական է ճանաչել
24.02.2026 | 10:23
Մոսկվայում  ոստիկանական մեքենա է պայթեցվել. զոհվել է ճանապարհային ոստիկանության մեկ աշխատակից, ևս երկուսը՝ վիրավորվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
24.02.2026 | 10:03
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 24-ի դրությամբ
24.02.2026 | 09:46
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
24.02.2026 | 09:31
Երկրաշարժ Մասիս քաղաքից 10 կմ հարավ-արևելք. այն զգացվել է նաև Մխչյան և Դվին գյուղերում
23.02.2026 | 23:30
Ադրբեջանը նույնպես հետաքրքրություն է հայտնել Եվրոպական խաղաղության գործիքակազմի շրջանակներում օգնություն ստանալու հարցում
23.02.2026 | 23:19
Լոնդոնում Էփշտեյնի գործի շրջանակում ձերբակալվել է ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը
23.02.2026 | 23:05
Վրաստանն արգելել է մշտական ​​բնակության վայր չունեցող օտարերկրացիներին աշխատել որպես գիդ, տաքսու վարորդ և առաքիչ
23.02.2026 | 22:48
ԱՄՆ-ն սկսել է զորքերը դուրս բերել Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող գլխավոր բազայից
23.02.2026 | 22:34
ՀՀ մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.02.2026 | 22:21
Լեհաստանում լրտեսության կասկածանքով Բելառուսի քաղաքացի է ձերբակալվել 
Բոլորը

Բաքվի ու Թեհրանի միջև հարաբերությունների լարվածության ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է հաշվեհարդար տեսնել կրոնական գործիչների ու ակտիվիստների նկատմամբ։

Մասնավորապես, ընդդիմադիր Meydan TV-ի լրագրող Հաբիբ Մյութեզիրը սոցցանցերի իր էջերում հայտնում է, որ «անցած 4 օրերի ընթացքում Ադրբեջանում ավելի քան 400 կրոնական գործիչ է ձերբակալվել Իրանի հետ լարվածության պատճառով»։ Հաղորդվում է, որ նրանցից ոմանք ձերբակալվել են «լրտեսության» կասկածանքով, իսկ շատերը, իբր, թմրանյութեր պահելու մեղադրանքով։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Թեհրանի հետ հարաբերությունների լարվածության ֆոնին Բաքվում շարունակում են «իրանական լրտեսների» փնտրտուքն ու տարբեր կրոնական ակտվիստների և անձանց ձերբակալությունները։

Հավելենք, որ մարտի 9-12-ը 25 կրոնական ակտիվիստ էր ձերբակալվել «Մահմեդական միություն» շարժումից՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով։ Լրատվականների հետ զրույցում ձերբակալվածների ընտանիքի անդամները մեղադրանքներն անվանել էին  զրպարտություն, իսկ այն, որ ադրբեջանական լրատվամիջողները տարածել են նրանց հարազատների լուսանկարները՝ նրանց որակելով «իրանական լրտեսներ», համարել են անմեղության կանխավարկածի խախտում։ Ակտիվիստներին հարազատները համարում են «Իրանի հետ հարաբերությունների սրացման զոհեր»։

Էմմա Չոբանյան