Արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով հարուցվել են առաջին կատարողական վարույթները

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մշակել և շահագործման է հանձնել արբիտրաժային վճիռներն էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման ներկայացնելու փաստաթղթաշրջանառության հարթակը․ տեղեկացնում են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից։

Այն հնարավորություն է տալիս գործող արբիտրաժային դատարանների վճիռներն էլեկտրոնային եղանակով ներկայացնել հարկադիր կատարման։ Արդյունքում կատարողական վարույթ հարուցելու, պարտապանի գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու, արգելանքներ կիրառելու և բռնագանձում տարածելու գործողություններն այսուհետ չեն իրականացվի դատարանների կողմից տրվող կատարողական թերթերի հիման վրա, այլ կիրականացվեն արբիտրաժային դատարանների կողմից էլեկտրոնային տարբերակով ուղարկված վճիռների հիման վրա ինքնաշխատ եղանակով՝ հարկադիր կատարողի կողմից կատարողական վարույթ հարուցելուց հետո:

Վերոնշյալ վճիռներն այսուհետ չեն մուտքագրվի Ծառայության ընդհանուր բաժին, կվերանա դրանց հաշվառման անհրաժեշտությունը, քանի որ ի սկզբանե դրանք համակարգում հասանելի են դառնում էլեկտրոնային եղանակով։

Արդեն իսկ ստացվել են արբիտրաժային դատարանների վճիռները, որոնց հիման վրա հարուցվել են կատարողական վարույթներ։

Հարթակի գործարկմամբ բարձրացվել է նաև վճիռների կատարման արդունավետությունը, զգալիորեն կրճատվել է արբիտրաժային դատարանների վճիռների հիման վրա հարուցվող կատարողական վարույթների կատարմանը հատկացվող ժամանակը։ Այս հարթակի գործարկումը միտված է նաև թեթևացնելու առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական գործեր քննող դատարանների ծանրաբեռվածությունը:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն