Իրանին մեղադրելուց հետո Բաքուն կրոնական ակտիվիստների է ձերբակալել Մեջլիսի պատգամավորի դեմ զինված հարձակման կասկածանքով

Լուրեր

13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
Բոլորը

Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ իրականացված զինված հարձակման գործով վեց մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով կալանավորվել է 6 անձ, այլ անձանց նկատմամբ հետաքննություն է տարվում։

Հավելենք, որ Ադրբեջանի ՆԳՆ-ն նախօրեին լրատվամիջոցներին հայտնել էր, որ Մուստաֆայի գործով 4 անձ է ձերբակալվել։ Գերատեսչությունից նշել էին, որ ավելի ուշ հանրությանը կտրամադրվի մանրամասն տեղեկատվություն։ Առայժմ ձերբակալվածների ինքնությունը և հանցագործության ենթադրյալ դրդապատճառները չեն բացահայտվում։ Լրատվականները նաև նշում են, որ ձերբակալման գործողությունը տեղի է ունեցել Գարադաղի շրջանում։

Ըստ տեղեկությունների՝ ձերբակալվածները կրոնական ակտիվիստներ են։ Երեքի ինքնությունը հայտնի է՝ Սարիջանով Ազեր Քյամրանօղլու, Ասկերով Էլշադ Թոֆիգօղլու և Շիրինով Սաբուհի Վելյադդինօղլու։ Ազեր Սարիջանովը հայտնի է որպես «հաջի ազեր», յութուբում նաև հրապարակումներով է հանդես գալիս։  Նա 1993-2002 թվականներին կրոնական կրթություն է ստացել Իրանի Կում քաղաքում։ Սաբուհի Շիրինովը ևս կրոնական ակտիվիստ է, բազմիցս եղել է Իրանում։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի ԱԳՆ-ն պատգամավորի դեմ իրականացված զինված հարձակման մեջ մեղադրել էր Իրանին։

«Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆայի դեմ կատարված ահաբեկչության հետաքննության նախնական արդյունքները մատնանշում են Իրանին»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն։

Մարտի 28-ի երեկոյան Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան իր տան մոտ զինված հարձակման էր ենթարկվել՝ վիրավորում ստանալով ուսի և ոտքի շրջանում։ Մուստաֆայի կյանքին վտանգ չի սպառնում։ Դեպքից անմիջապես հետո ադրբեջանցի տարբեր պատգամավորներ առանց հիմնավորումների սկսեցին պնդել, որ Իրանն է կանգնած հարձակման հետևում։ Նման վարկած սկսեցին շրջանառել նաև ադրբեջանական քարոզչական լրատվականները։ Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը պատգամավորի դեմ հարձակումն անմիջապես  «ահաբեկչություն» որակեց։

Էմմա Չոբանյան