ՀՀ-ում գիտնականն ու գյուղացին տարբեր լեզուներով են խոսում, նորարարությունը չի հասնում գյուղ․ Վարդան Թոռչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Գյուղատնտեսության թեժ սեզոն է։ Այդ առիթով կանաչ գյուղատնտեսության փորձագետ Վարդան Թոռչյանի հետ Factor TV-ն զրուցել է գյուղատնտեսության մեջ հին ու նոր տեխնոլոգիաների կիրառումից։

–Պարո՛ն Թոռչյան, սկսենք ախտորոշումից։ Աշխարհն ո՞ւր է հասել, և աշխարհի երկրների համեմատ Հայաստանը որտե՞ղ է։

-Գյուղատնտեսությունը գիտություն է, որն աստիճանաբար զարգանում է, հիմնված է գիտական հիմքերի վրա։ Հայաստանում այն ավելի շատ բնական, էվոլյուցիոն ճանապարհով է զարգանում, այսինքն, ինչ-որ բաներից ելնելով՝ այս կամ այն ուղղությամբ է գնում, և կառավարելիության առումով այնքան էլ տեսանելի չէ։

–Այսինքն՝ Հայաստանը դեռ գիտության մակարդակին չի՞ հասել։

-Գիտության մակարդակին հասել է, բայց այն, ինչ դրսում գնում է թռիչքներով, մեզ մոտ գնում է փոքր քայլերով կամ չի էլ գնում, կանգնած է։ Այսինքն՝ ինչ-որ գիտական նորություն ունենալն ու այն կիրառելը տարբեր խնդիրներ են։ Եթե դրսում նորարարական լուծումը փորձնական կիրառում ունի, մեզ մոտ դա շատ դժվար է մտնում կյանք և շատ երկար ժամանակ է պետք լինում՝ մինչև մարդիկ դա ընկալում են, ընդունում ու սկսում են օգտագործել։

–Ո՞ր պահին է եղել խզումը։ Բոլոր երկրներն էլ ագրարային են եղել, ինչ-որ պահի ինչ-որ երկրներ առաջ են ընկել, Հայաստանը հետ է մնացել։

-Դժվար է կոնկրետ նշել, թե որ պահին, բայց դա շարունակական բնական պրոցես է։ Այսինքն՝ գիտնականներն իրենք իրենց գործով զբաղվում են, բայց խնդիր է այդ գիտական նորարարությունը տեղ հասցնելը։ Հիմա հենց գիտնականն էլ խնդիր ունի իր նորարարությունը գյուղացուն հասանելի դարձնելու հարցում, քանի որ երկուսն էլ տարբեր լեզուներով են խոսում։ Պետք է գտնել լեզու, որ մատչելի դարձնի գյուղացու համար։ Երևի դա է հիմնական խնդիրը, թե ինչու խզվեց կամ ընդհատվեց այդ կապը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան