Եթե Պուտինը եկավ Հայաստան, պետք է կալանավորվի. իշխանական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 23:26
Ծանրորդ Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
24.08.2026 | 23:20
ՀԱՊԿ-ը Հայաստանի հետ ռազմական և ռազմատեխնիկական ոլորտներում չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ
24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
Բոլորը

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ Հռոմի կանոնադրության վավերացումից հետո Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան չի գա։

Իսկ եթե ռազմավարական դաշնակից համարվող երկրի ղեկավարը ժամանի Հայաստան, ապա, ըստ իշխանական պատգամավորի, նա պետք է կալանավորվի։

«Մոսկվային թվում է, թե մինչև հիմա կախված ենք իրենցից և իրենց պիտի հարցնենք՝ ոնց շարժվենք։ Factor.am-ի հետ զրույցում նշեց Մելքոնյանը։

«Ռուսաստանը մեզ անկախ չի ուզում տեսնել, ու չի էլ տեսել։ ԵՄ դիտորներն էլ որ եկան, իրենք նորից սկսեցին վայնասուն դնել ու սկսեցին հաթաթաներ տալ մեզ, ու ամեն ինչ էլ անում են իրենք։ Բայց մենք պիտի հասկանանք, որ մենք անկախ պետություն ենք, ու մենք պիտի որոշենք մեր երկրի ճակատագիրը»,- նշեց պատգամավորը։

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրաման տված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը վավերացնելու դեպքում, եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցելի, Հայաստանը պարտավորված պետք է լինի կալանավորել նրան, Մելքոնյանը նշեց․ «Նախ Պուտինը չի գա, ոչ էլ Հայաստանն իրեն կձերբակալի, ավելի լավ է մնա իր երկրում։ Իսկ ինչ մնում է մեր երկրին, ապա եթե մենք մտնում ենք այդ պայմանավորվածությունների մեջ, ապա պետք է կատարենք մեր պարտականությունները» ։

Մանրամասները՝ տեսանյութում։